o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

06.06.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԱՑԸ ԽԼՈՒՄ Ա («ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՅՑԵԼԵԼ ԱԼԹԱՅ, ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԼՈՂԱԼ ՍԻԲԻՐՅԱՆ ՀԶՈՐ ԳԵՏԵՐԻ ՎՐԱՅՈՎ»,- ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ քաղտեխնոլոգների` ՀՀԿ-ի անկումից հետո նախագահ Արմեն Սարգսյանի համար ծովը ծնկներից ա, էլ ուր մնաց` սիբիրյան գետերը:

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («ՀԱՆՐԱՅԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈ՞Ւ Է, ԹԵ` ՈՉ»,- ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք ոչ ոքի էլ չեն գաղտնալսում, ուղղակի մի բուռ հայ ենք մնացել, բա չիմանա՞ն` ով ինչ ա խոսում:

 

 

 

ԵՍ ՎՈՎԱՆ ԵՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ («ԱՅՍՕՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ»,- ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ոստիկանությանն առընթեր հասարակական խորհրդի, Օսիպյանը կապ չունի կոռուպցիոն էլեմենտների վերացման հետ, որովհետեւ այն ոստիկանական համազգեստի միջից մինչեւ նրա գալը Վովա Գասպարյանը արդեն հանել էր:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ

Բարի ցանկությունների կառավարության ծրագիր:

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՎԱՐՉԱՊԵՏԻ՜ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ:

 

ՄԵՐԺԵՆՔ ՍՊԱՐՏԻՎԿԱՆ

Ըստ թաղային հեղինակությունների` Էլթոն Ջոնը «Ադիդաս» սպարտիվկով Հայաստան գալուց հետո «լավ տղերքի» մոտ սպարտիվկով քաղաք դուրս գալը պիտնո է լինելու:

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ` ՀԱՅՏՆԻ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՃ, ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կամաց թռի, աճուկդ չվնասես:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА