o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄՆԱԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

06.06.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄՆԱԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Եվ այսպես, հայտնի է, թե հայաստանյան իշխանափոխությունից հետո երբ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջին այցը կատարելու Հայաստան: Հունիսի 13-ին, ինչպես որ երեկ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ԽՈՐԸ ՑՈՒԿՑՎԱՆԳԻ

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Թե կոնկրետ որն է լինելու ՄԽ-ի օրակարգը, Տ.Բալայանը հայտարարեց, թե՝ «Բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»: Բայց նաեւ՝ նրա հաջորդ միտքը որոշակի մտորումների տեղիք տալիս է: Այսպես, ԱԳՆ խոսնակը, պատասխանելով հարցին, թե՝ համանախագահները ղարաբաղյան հիմնախնդրի հարցով նոր առաջարկներ կբերե՞ն, նշեց, որ նոր առաջարկների մասին ինքը տեղեկատվություն չունի, բայց. «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթները արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները»:

Կարճ ասած, նոր բան չկա, բանակցությունները, ըստ ամենայնի, շարունակվելու են հենց այն կետից, որտեղ կանգ էին առել: Այն է՝ ուժի չկիրառում, Արցախի կարգավիճակ եւ x թվով շրջանների վերադարձ: Ընդ որում, այս ընդհանրական մոտեցումն էլ իր բաղադրիչները պետք է որ ունենա: Այսինքն՝ շրջանների վերադարձ, հետո միայն Արցախի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվե՞: Կամ միգուցե ամեն ինչ մեկ փաթեթո՞վ է նախատեսվում, թե՞ այլ մեխանիզմ է օրակարգում: Սրանք բանակցային գաղտնի մասին են վերաբերում, կարելի է միայն ենթադրություններով խոսել: Միակ կոնկրետ փաստն այն է, որ օրակարգում ինչպես կար, այնպես էլ մնում է «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ տարատեսակ: Այսինքն, այն կտրուկ եւ կոշտացված տոնայնությունը, որը վարչապետ ընտրվելուն պես փորձեց որդեգրել Փաշինյանը, այսինքն, որ Արցախն անպայման պետք է ներառվի բանակցային գործընթացում, եւ որ՝ «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», չաշխատեցին: Ավելին, դրանք կարող են հարված դառնալ Հայաստանի բանակցային դիրքերին: Նախ, մինչեւ իսկ ՌԴ-ն դատապարտեց այդ հայտարարությունը՝ որակելով այն որպես աղմկոտ եւ ապակառուցողական: Երկրորդը, Ադրբեջանն այն համարեց բանակցություններից՝ Հայաստանի դուրս գալու փորձ: Իհարկե, կարելի է նաեւ ասել՝ մեզ ինչ, թե Ադրբեջանն ինչ է հայտարարում: Բայց նաեւ չմոռանանք, որ նույն թեզը, անկասկած, Բաքուն ներկայացրել է նաեւ համանախագահներին: Իսկ դա նշանակում է, որ ՄԽ-ի այս առաջին այցը, մեծ հավանականությամբ, հենց այդ հարցադրումով էլ կսկսվի: Այն է, ինչպես են պատկերացնում հայաստանյան նոր իշխանությունները բանակցային գործընթացի շարունակությունը, Փաշինյանի հրապարակային հայտարարություններին համահո՞ւնչ, թե՞ մինչ իշխանափոխությունը եղած մեխանիզմով: Եթե հայկական կողմը պատասխանի, որ առաջին տարբերակով, ապա շատ մեծ է դառնում հավանականությունը, որ Ադրբեջանը պարզապես դա կգնահատի, որպես բանակցությունների դադարեցման փորձ` դրանից բխող հասկանալի հետեւանքներով հանդերձ: Համենայնդեպս նկատենք, որ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի տեղեկացմամբ, հայաստանյան հեղափոխության օրերին առաջնագծում Ադրբեջանի կուտակած զինուժը դեռ մնում է սահմանին. «Հակառակորդն իր ստորաբաժանումները հետ չի քաշել: Եվ մինչեւ հիմա այնտեղ կան այն ստորաբաժանումները, որոնք, սովորաբար, չեն լինում առաջնագծում»: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն այդ ուժերի կիրառման հնարավորությունը դեռ չի բացառել: Երկրորդ տարբերակով, եթե հայկական կողմը ՄԽ-ին տեղեկացնի, որ պատրաստ է բանակցել նախկին մեխանիզմներով եւ օրակարգով, բանակցային կողմերը դա, ամենայն հավանականությամբ, կընկալեն որպես նահանջ. եթե կոշտ տոնայնություն ես վերցնում ապա՝ ետ քաշվում, այլ մոտեցում հազիվ թե կարողանա լինել: Սակայն դա դեռ չարյաց փոքրագույնն է. շատ ավելի վտանգավոր կլինի, եթե Բաքուն բանակցային հին ձեւաչափին վերադարձն ընկալի, որպես թուլության նշան՝ «Վախեցան պատերազմից եւ ետ քաշվեցին» սկզբունքով: Ընդ որում, էական չէ՝ Հայաստանն իրոք վախեցա՞վ, թե քաղաքական իրողություններից ելնելով, ետ քաշվեց: Այն պարզ պատճառով, որ եթե Բաքուն Հայաստանի կողմից անգամ իր պատկերացումներում տեսավ աննշան թուլության նշան, ապա, ամենայն հավանականությամբ, միանգամից կմեծացնի իր բանակցային կոշտությունը՝ դա համեմելով ռազմական բնույթի ճնշումների խորացմամբ:

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԹԵԺ ՕՐԱԿԱՐԳ

 

ԲԱՔՈՒՆ ԿԿՈՇՏԱՑՆԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Այսքանով հանդերձ, նկատենք նաեւ, որ Բաքուն առնվազն բանակցային դիրքերը կոշտացնելու այլ շարժառիթներ էլ ունի: Նախ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այդպես էլ չի կայունանում եւ հազիվ թե վերջնականապես կայունանա մինչեւ խոստացված խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն էլ լավագույն դեպքում կարող են մեկ տարուց լինել, եւ այդ ընթացքում ո՞վ իմանա, թե ինչ ներքին վայրիվերումներ կարող են լինել: Առավել եւս, որ վերջին բողոքի ակցիաները եկան հուշելու, որ բուն Արցախը եւս կարող է հայտնվել ներքին ցնցումների մեջ: Արդյունքում՝ այն, որ նման իրավիճակն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ առավելագույնը ստանալու հույսեր է ներշնչում, եւ որ դրա համար էապես կկոշտացնի դիրքերը, առանձնակի խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար: Համենայնդեպս այն, որ Մամեդյարովը համառ ճնշումներ է գործադրում ՄԽ-ի վրա՝ բանակցային գործընթացն արագորեն վերսկսելու համար, արդեն իսկ հուշում է, որ Բաքուն փորձում է պաշտոնական Երեւանին ցայտնոտային վիճակի մեջ դնել՝ փորձելով զրկել ներքին դիրքերը կարգավորելու համար անհրաժեշտ ժամանակից: Եվ հաջորդ հանգամանքը, որը կնպաստի ադրբեջանական բանակցային դիրքերի կոշտացմանը, ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններում գնալով տեսանելի դարձող լարվածությունն է: Ընդ որում, այդ լարվածության մասին քննարկումները լայնորեն շրջանառվում են նաեւ հայաստանյան լրատվական հարթությունում: Օրինակ բերենք այս միքտը. «Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում...»: Կամ. «Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այս պահին որոնումների մեջ է եւ ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը...»: Վերջապես՝ Արցախի մասին Փաշինյանի հիշատակված հայտարարության հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի կոշտ արտահայտություններն արդեն իսկ հայ-ռուսական հարաբերություններում առնվազն մանր կնճիռների առաջացման բացահայտ ապացույց է: Եվ այն, որ Բաքուն փորձում է հնարավորինս նպաստել այդ հակասությունների խորացմանը, դժվար չէ համոզվել` ելնելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից: Մշտական ռեժիմով հայաստանյան նոր կառավարության տարբեր անդամների ներկայացնելով մոլի արեւմտամետ, սորոսյան փողերով գործող եւ ծայրահեղ ռուսատյաց, բնականաբար՝ ձգտում են ռուսական հարթակում խորացնել այն տպավորությունը, որ տեղի է ունեցել հայաստանյան աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձ: Խոսեցինք միայն լրատվամիջոցներից, սակայն դժվար չէ կռահելը, որ ադրբեջանական ամենատարբեր աղբյուրներն այս օրերին ակտիվորեն գործում են այդ ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ Բաքվում կան ամենալուրջ հույսերը, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն վատթարացման ուղին, որի հետեւանքը կարող է դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ՝ ռազմական առումով Հայաստանի դիրքերի թուլացումը: Եվ քանի դեռ Բաքվում նման հեռանկարն իրատեսական են համարում, ապա դա կդառնա արցախյան բանակցություններում դիրքերի կոշտացմանը նպաստող գործոններից մեկը: Այսպիսով, հենց այս իրողությունների պայմաններում էլ իշխանափոխությունից հետո տեղի է ունենալու  ՄԽ-ի առաջին հայաստանյան այցը: Բնականաբար, եթե պաշտոնական Երեւանը պնդի, որ բանակցությունները կշարունակի Փաշինյանի ներկայացված պայմաններով, դժվար է ասել, թե բանակցությունները շարունակելու հարցով ՄԽ-ն ինչ քայլերի կդիմի, քանի որ ռեալ քայլեր պարզապես չեն մնա: Հին տարբերակով բանակցությունները շարունակելու Երեւանի պատրաստակամության դեպքում ՄԽ-ն, թերեւս, կառաջարկի արագորեն վերականգնել բանակցային գործընթացը, որը մերժելու ինչ-որ առանձնահատուկ պատրվակ Հայաստանը կարծես թե չունի: Իսկ որ բանակցությունների վերսկսման դեպքում Հայաստանին սպասվում է անցած երկուսուկես տասնամյակների համեմատությամբ ամենաբարդ փուլերից մեկը, ենթադրելի է:

«ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ. ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Արցախի հետ կապված մտահոգիչ կանխատեսումներ է հնչեցրել Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ): Այս հեղինակավոր կազմակերպության վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության նոր սրացման: Վերլուծաբանների ներկայացման, տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքը նպաստեց, որ 2016թ.-ին վերսկսվեն բախումները, եւ այսօր էլ ռիսկերը նշանակալի է, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ են փոխզիջման:ՄԳԿ-ի փորձագետ Մագդալենա Գրոնոն, ընդգծելով, որ պատերազմի վերսկսման վտանգը շատ մեծ է, քանի որ Ադրբեջանը կարող է փորձել օգուտ քաղել Հայաստանի անկայուն իրավիճակից եւ դիմել ռազմական գործողությունների: «Նոր ռազմական բախումներից խուսափելու համար կողմերը պետք է խուսափեն ցանկացած սրացումներից եւ բաց պահպանեն քաղաքական եւ դիվանագիտական ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, պետք է հիշեն Հայաստանին եւ Ադրբեջանին, թե որքան վտանգավոր է տարածաշրջանի համար ռազմական գործողությունները վերսկսելը: Հաշվի առնելով Հայաստանում քաղաքական ճգնաժամը` Մինսկի խմբի համանախագահները պետք է, ի լրումն գործող պաշտոնական խողովակների, նախազգուշացնել Փաշինյանին՝ Ղարաբաղի հետ կապված ռիսկերի մասին, քանի որ նա դեռ չունի գործողությունների հստակ ծրագիր»- նշել է փորձագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА