o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

05.06.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ (ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴՈՒՇԱՆԲԵ ԿԱՏԱՐԱԾ ՄԵԿ ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԾԱԽՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարան հեղափոխություն անեն տաս հազար դոլարով, իսկ հեղափոխությունից օգտվողը Դուշանբե թռչի ավելի քան քառասուն հազար դոլարով:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նոր նշանակումներ անելիս առաջնորդվել է «սատանան մանրուքներում է թաքնված» թեւավոր խոսքով:

 

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱԱԾ-ՈՒՄ

Ըստ նախկին ԿԳԲ-ականների` հիմա Ազգային անվտանգության ծառայությունը շպիոն բռնելու փոխարեն Երեւան «Սիթիում» կասիր է բռնում:

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ (ԻՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՎԱՐՉԱՊԵՏԻ` «ՊԱՅՔԱՐԵՔ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ԴԵՄ» ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ինչ ա, բալը թա՞նկ ա:

 

ԴԵ ՊԱՅՔԱՐԻ՛Ր, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ (ՀՀ-ՈՒՄ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ ՆՈՐ ԹԱՓՈՎ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՎԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կոռուպցիայի դեմ պաքարի համաշխարհային կոմիտեից հայտնում են, որ Հայաստանում հեղափոխությունից հետո մնացած ամենամեծ ստվերը Փաշինյանի ստվերն է` Գագիկ Ծառուկյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА