o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ

05.06.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է բռնցքամարտի «Գուբերնատորի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի մարզական պատիվը պաշտպանեց Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Ժորժիկ Մարությանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արսեն Պողոսյանը (69 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ):

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՄԵԴԱԼԱՌԱՏ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Այս ստուգատեսից Հայաստանը վերադարձել է նվաճած երկու մեդալով. 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող` եզրափակչում պարտության մատնելով Ռուսաստանը ներկայացնող Պավել Ֆյոդորովին: Մեր մյուս բռնցքամարտիկ, 2018թ. 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին եւ նվաճել արծաթե մեդալ: Հովհաննես Բաչկովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում մեկնաբանել է հերթական տիտղոսը. «Մրցաշարի ամեն օրն ավելի դժվար էր, ավելի դժվար մենամարտեր էին: Հավաքների ընթացքում կոտրել էի քիթս, ու չէի նախապատրաստվել: Շնորհակալ եմ մրցակիցներիս, որ քթիս հարվածներ չէին հասցնում: Երբ բոլորը քեզ են նայում ու քեզնից օրինակ վերցնում, թուլանալ չի ստացվում: Այնպես որ, ձգտում էի ավելի գեղեցիկ մենամարտեր անցկացնել»:

Ավելի արդյունավետ է ստացվել հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ Խաբարովսկում անցկացված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ. գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը՝ եզրափակչում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ: 75 կգ քաշային Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը՝ բրոնզե: Ինչպես տեղեկացրել ենք՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները վերջին մի քանի օրերի ընթացքում հերթական հաղթանակներն են տարել՝ Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Դրանից օրեր անց հերթական հաղթանակը տարավ նաեւ Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը՝ Գոռ Երիցյանը: Ինչպես սիրողական, այդպես էլ պրոֆեսինալ ռինգում հանդես եկող բռնցքամարտիկների կողքին է բռնցքամարտի ՀՀ ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ով ամփոփելով տղաների նվաճումները՝ նկատեց. «Մենք թիմային աշխատանք ենք տանում, եւ արդյունքները տեսանելի են: Բացի պրոֆեսիոնալ մենամարտերից, այս մարզիկները կմասնակցեն նաեւ սիրողական բռնցքամարտի միջազգային մրցաշարերին, 2019 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Այսինքն` դեռ մեր գերնպատակը մնում են Օլիմպիական խաղերը»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА