ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սու­պեր­մար­կետ­նե­րը տվյալ­ներ չեն տա­լիս՝ դրանք հա­մա­րե­լով առևտ­րա­յին գաղտ­նիք. «Փաստ»

05.06.2018 09:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սու­պեր­մար­կետ­նե­րը տվյալ­ներ չեն տա­լիս՝ դրանք հա­մա­րե­լով առևտ­րա­յին գաղտ­նիք. «Փաստ»

Հանգստյան օրերին մսի և գյուղմթերքի գները ցանցային խոշոր առևտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ  Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին եւ կոռուպցիո-ներներին»: Խոշոր սուպերմարկետներից առևտուր չկատարելու բոյկոտին միացավ նաև հասարակությունը: Գնորդներ չկորցնելու և առևտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձևակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի և գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին:

«Փաստ». «Չիստկայի» հերթական փուլը. իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից

Օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ՝ թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երևան սիթի», «Նոր Զովք» և «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առևտրային գաղտնիք է: Թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով և արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առևտուրը ծաղկում էր հատկապես միրգ- բանջարեղենի և մսամթերքի փոքր և միջին խանութներում:

Շարունակությունը՝ թերթի համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА