o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապացուցված է ուղեղի քաղցկեղի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը

03.06.2018 14:35 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ապացուցված է ուղեղի քաղցկեղի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը

Սենտ Լուիսի (ԱՄՆ) ամերիկացի գիտնականներն ավարտում են DCVax-L հակաուռուցքային պատվաստանյութի վերահսկիչ ռանդոմիզացված փորձարկումը: Ինչպես ցույց են տվել նախնական արդյունքները, նոր թերապիան բարելավել է գլիոբլաստոմայով հիվանդների ապրելունակությունը:

Պարզվում է ԱՆ PR մենեջերը բացի այն,որ սիրում է ստել ,սիրում է միայն գովազդով զբաղվել, սիրում է նաև իր տապալված ծրագրերի անարդյունավետությունը բարդել համակարգում աշխատողների վրա

Այս մասին հաղորդվում է MedicalXpress կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնակցել է 331 հիվանդ, որոնց պատահական կերպով բաժանել են երկու խմբի:

Առաջինում կամավորներն ստանդարտ քիմիաբուժություն են անցել՝ անհատականացված պատվաստանյութի կիրառմամբ, երկրորդում՝ քիմաբուժությունը համատեղվել է պլացեբոյով:

Սովորաբար գլիոբլաստոմայով հիվանդներն ախտորոշվելուց հետո, միջին հաշվով, ապրում են 18 ամսից պակաս: Հետազոտության ընթացքում կամավորների մոտ միջին ապրելունակությունը կազմել է 23 ամսից փոքր-ինչ ավելի:

Ըստ որում 100 հիվանդներ ապրել են մինչեւ 40,5 ամիս: Գիտնականները համոզված են, որ կյանքի տեւողությունը մեծացել է DCVax-L-ի շնորհիվ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА