o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ «ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ»

01.06.2018 21:20 ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ «ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ»

21-րդ դարում համացանցը դարձել է գովազդի լավագույն վայրը, մարդիկ սկսել են այս հարթակն օգտագործել գումար աշխատելու համար: Բայց արի ու տես, որ շատերը համացանցի միջոցով կարող են իրենց «բիզնես լեդի» հռչակել եւ միամիտ քաղաքացիների միջոցով գումար աշխատել:

«Համացանցում հավաքագրման դեպքերը հասնում են 70-80%-ի». Ալ. Ամարյան

Այսպես, օրերս «Իրավունքին» էին դիմել մի շարք քաղաքացիներ, որոնք դարձել են համացանցում հայտնված գովազդի զոհը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործում է «Զատիկ կադրային կենտրոն» անվամբ աշխատանքի տեղավորման գործակալությունը, որը գայթակղիչ առաջարկներով աշխատանքի տեղավորման հայտարարություն է տարածում՝ մարդկանց հրավիրելով աշխատանքի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բնակչության զգալի մասն աշխատանքի փնտրտուքների մեջ է, բնականաբար՝ շատերն են որոշել օգտվել այս կենտրոնի ծառայությունից: Հասկանալի է՝ կենտրոնին դիմելը մարդկանցից որոշակի գումար է պահանջել: Եվ ահա, մեզ դիմած քաղաքացիներից մեկը պատմեց, որ դիմել է կենտրոնին եւ աշխատանքի տեղավորման համար վճարել 5000 դրամ: Տնօրենը խոստացել է՝ մի քանի օր անց զանգահարել եւ տեղեկացնել, թե որտեղ է տեղավորել աշխատանքի կամ էլ առհասարակ ինչ թափուր աշխատատեղեր կան: Մի քանի օր սպասելուց հետո քաղաքացին զանգահարել է գործակալություն, սակայն գործակալության կին տնօրենը քաղաքացուն անձնական բնույթի հայհոյանքներ է հասցրել եւ սպառնացել, որ այլեւս իրեն չանհանգստացնի, հակառակ դեպքում՝ կարող է վնաս հասցնել: Այս պատմությունից հետո փորձեցինք գտնել գործակալության ֆեյսբուքյան էջը: Պարզվեց, որ գործակալությունից դժգոհողները բազմաթիվ են, որոնք իրենց դժգոհությունների մասին գրել են նաեւ գործակալության պաշտոնական էջում: Ի դեպ, մեզ դիմած քաղաքացիների մի մասը նշում էր, որ գործակալության տնօրենը ներկայացել է Թագուհի անունով, իսկ մյուս մասը պնդում էր, որ տնօրենի անունը Շուշան է: Փաստորեն՝ տնօրենը քաղաքացիների մոտ ներկայանում է տարբեր անուններով: Նշենք, որ մեզ դիմած քաղաքացիները փոխանցեցին նաեւ տնօրենի հեռախոսահամարը: Սակայն, երբ փորձեցինք կապ հաստատել Թագուհու կամ Շուշանի հետ, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ խոսքով` այսօր Հայաստանում շատ մարդիկ աշխատանք չունեն, եւ որոշ խաբեբաներ, օգտվելով առիթից, փորձում են քաղաքացիների հաշվին հարստանալ. «Եթե իրոք նման դեպք է եղել, ապա սա պարզ խաբեբայություն է եւ  պետք է ստանա իրավական գնահատական: Օրերս մարդու իրավունքների պաշտպանին խնդրել եմ, որպեսզի իրենց «թեժ գծի» հեռախոսահամարը փոխանցեն բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, որոնք տեսանելի վայրում այն գրեն, եւ նման դեպքերում հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել՝ ծուղակից խուսափելու համար: Կարծում եմ` սա շատերին կփրկի»,- նշեց պատգամավորը: Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ խաբեություններ միշտ էլ եղել են, եւ անհրաժեշտ է, որ դրա մասին բարձրաձայնվի ամենուրեք. «Սա արատավոր երեւույթ է, որի մասին պետք է տեղեկացվի համապատասխան մարմինների, պետք է գործի օրենքի ուժը»,- հավելեց պատգամավորը:

«Իրավունքը» փաստաբան  ԱՂԱՎՆԻ ՄԱԴՈՅԱՆԻՑ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է գործակալության գումար վճարած քաղաքացիները դիմեն դատարան եւ պահանջեն փոխհատուցում: Փաստաբանը նշեց, որ գործակալությանը գումար վճարելուց առաջ քաղաքացիները պետք է ուսումնասիրեն իրենց ստորագրած պայմանագիրը, եթե իհարկե երկու կողմերի միջեւ պայմանագիր կքնվել է. «Եթե պայմանագրի դրույթներին ծանոթանանք, ապա կարող ենք ասել, թե ինչ քայլերի պետք է դիմի քաղաքացին: Առհասարակ, այս  ամենը մեզանում մեծ խնդիր է, աշխատանքի տեղավորման շատ գործակալություններ կան, որոնք նման հայտարարություն են տարածում: Սակայն այդ աշխատատեղերի մեծ մասի ժամկետն արդեն անցած է լինում, այսինքն` այդ հաստիքը վաղուց արդեն թափուր չէ»,- շեշտեց փաստաբանը:

ՊԵԿ-ը պարզաբանել է գործարար Հայկ Բալայանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսագրությունը

Հուսանք, այսուհետեւ մեր քաղաքացիները որքան էլ հուսահատված լինեն աշխատանք չգտնելու համար, չեն գնա աշխատանքի տեղավորման ամեն հայտարարության հետեւից եւ չեն դառնա խաբեության զոհ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА