o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.06.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շնորհավորում եմ ձեզ, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Զարմանալի է, բայց փաստ` ի դեմս Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, Նոր Հայաստանն ունի իր առաջին քաղհալածյալը: Համբարձումյանին, ըստ էության, կալանավորել են այն բանի համար, որ նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Դե, եթե Արշակ Հակոբյանի եղբոր պարագայում առկա են լուսանկարներ եւ տեսագրություններ, թե ինչպես է մի խումբ անձանց հետ հարձակվում ցուցարարների վրա, ապա քաղաքապետի պարագայում, համենայնդեպս, համացանցում այդպիսի ապացույցներ մեր աչքով չի ընկել: Դե ինչ, հուսանք, որ պատգամավորների միջնորդությունն ինչ-որ տեղ սթափեցնող ազդակ կլինի, եւ չենք հասնի նրան, որ մարդկանց քրեական պատասխանատվության հարցը լուծվի ազգակցական կապերի հիման վրա, ու չենք ունենա «ժողովրդի թշնամու ազգական» կատեգորիա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բան է տեղի ունեցել ՀՀ երրորդ նախագահի մամլո խոսնակ, ԱԱԾ կադրային սպա ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ պարագայում: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը լրագրողներին հայտնել էր, որ Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ: Իսկ ավելի ուշ նույն խոսնակը հայտարարեց, որ այդ տեղեկատվությունը թյուրիմացություն է. «Թյուրիմացություն է եղել, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ: Գիտեք, նա մեր աշխատողն է եղել, գործուղվել էր նախագահական: Հիմա հետ է եկել, եւ կադրերի ռեզերվում է»: Զարմանալի է, այդ ի՞նչ է կատարվել: Համենայնդեպս, մեզ միշտ թվացել է, որ ԱԱԾ-ի պես կառույցում հրապարակային թյուրիմացությունները պետք է որ բացառված լինեն:

Ալեն Սիմոնյանի բախտը չբերեց: Պարզվում է, որ մարիխուաննայի օրինականացման հարցում առաջամարտիկը ոչ թե նա է, այլ նրա կուսակից ԿԳ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում պահպանվել է վերջինիս 2017թ. նոյեմբերի 18-ի գրառումը, ուր բոլ-բոլ ցինիկանալուց հետո Հարությունյանը գրում է. «Պետք է հավաքվել ու կեղծ առաքինություններին մեկ օրում ասել ցտեսություն»: Իսկ վերջում հավելում. «Երբ 2015-ին քաղաքական կուսակցությունների պատմության մեջ առաջին անգամ բարձրաձայնեցի մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, մեր կուսակցության անդամներին բողոքում էին, թե էս ինչեր է ասում ձեր կուսակցության վարչության նախագահը, բա մեր ազնիվ ցեղը հո չի գնա կորի: Էն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ` մեր ազնիվ ցեղի կործանման գործընթացի պատճառները այլ տեղ փնտրեք»: Դե ինչ ասես, նախարար ունենք, աշխարհը չունի:

Իսկ այժմ Արայիկ Հարությունյանի կողմից «կեղծ առաքինություն» հռչակված երեւույթներից մի փոքր դրվագ: Իրավապահները հայտնաբերել են մայիսի 27-ին Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն: Նա Երեւանի Շենգավիթ թաղամասի բնակիչ, 34-ամյա ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Վահանը մայիսի 29-ին ներկայացել է ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: Նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին: Մեր քաղաքացիների արձագանքը սոցիալական ցանցերում Վահանի արարքի վերաբերյալ հիմնականում դրական է, եւ միայն քչերը մտածում են Արայիկ Հարությունյանի պես եւ այդ երիտասարդի մասին վատ բաներ գրում: Ինչեւէ, զարմանալիորեն սոցցանցերում նրա հոշոտումը դեռ չեն կազմակերպել:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА