o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այլ մսամթերքը թանկացել է, մարդիկ առավելապես թռչնամիս են օգտագործում. «Փաստ»

31.05.2018 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Այլ մսամթերքը թանկացել է, մարդիկ առավելապես թռչնամիս են օգտագործում. «Փաստ»

Ինչո՞ւ է թռչնամսի գինը նվազել

 Տեղական շուկայում թռչնամսի գները զգալի ընկել են: Ասվածը վերաբերում է թե ՛ տեղական արտադրությանը, թե ՛ դրսից ներկրվածին: Տեղական մեկ կգ հավը եթե ամիսներ առաջ 1400– 1600 դրամով էր սպառվում, այսօր գինը 1000–1200 դրամի սահմաններում է: Տնտեսվարողները հաճախ իրենց ապրանքի գինը ներկրված սառեցված թռչնամսի գնին են հավասարեցնում: Թռչնամսի գների նվազման միտումը նոր չէ. այն, ինչպես «Փաստ»–ի հետ զրույցում տեղեկացրեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, երեք տարվա պատմություն ունի: Թռչնաբուծությունը միակ ոլորտն է, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է գրանցվում: Նախորդ տարի այս ոլորտում մոտ 4,7 տոկոս աճ է եղել: Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ արտադրության աճն արդեն գերազանցում է 3,3 տոկոսը: Ըստ մասնագետի՝ թռչնամսի գները նվազել են երկու պատճառով. արտադրությունն ավելացել է, գնողունակությունը՝ պակասել: «Ապրանքի գինը ստիպված են իջեցնում, որ կարողանան մրցակցել: Հավի ենթամթերքի գինը ևս նվազել է, որովհետև տեղական տնտեսվարողները նաև ենթամթերք են արտադրում: Ներկրողները պայմանագրային պարտավորություններն են կատարում, որի համաձայն դեռ շարունակում են ապրանք բերել, բայց ձեռք չի տալիս: Ասում են՝ մեր մթերքը վերցրեք վերամշակման, չենք վերցնում, որովհետև մեր ապրանքն ավելի որակով է և թարմ»,– պատճառները թվարկեց Ստեփանյանը: Տեղական արտադրանքի ծավալներն աճել են նաև պահանջարկի պատճառով: Մսամթերքի մյուս տեսակներն այս տարի բավականին թանկացել են, իսկ սոցիալապես անապահով խավը իր գրպանին համապատասխան կարողանում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, հետևաբար դա ազդել է թռչնամսի ծավալների վրա:

«Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. պատրաստվում են դիմագրավել առաջիկա լուրջ «բոյերին»․ «Փաստ»

Հավկիթի շուկա՝ գնի աննախադեպ նվազում

Հավկիթի շուկայում գերարտադրություն է, ինչի հետևանքով գները կտրուկ ընկել են: Միջին հավկիթն այսօր վաճառվում է 40–50 դրամով: Թռչնաբույծների միության նախագահի կարծիքով՝ նման իրավիճակը երկար չի կարողանա շարունակվել, երբ արտադրողը ստիպված է արտադրանքն ինքնարժեքով վաճառել: «Մրցակցությունը շատ մեծ է: Փոքր ֆերմերները, որոնք տնական՝ էկո ձուն 120 դրամով էին վաճառում, շուկայից դուրս չմնալու համար ստիպված էժան գնով են իրացնում»,–ասաց նա: 

Հավկիթի շուկայի ներկա պատկերն իր հիմնական պատճառն ունի: «Նոյեմբերին 20 օր ձվի շուկայում դեֆիցիտ կար, ձվատվությունն էլ ուշ սկսվեց, ինչի հետևանքով խնդիրներ առաջացան: Հունվարին սկսվեց առատ ձվարտադրությունը, որը շարունակվում է մինչև հիմա»,– հիշեցրեց մեր զրուցակիցը: Այժմ արտադրողներն ուսումնասիրում են պահանջարկը, որպեսզի կարողանան կարգավորել հավկիթի շուկան:

Ակնկալիքներ նոր կառավարությունից

Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ եթե 3 տարի առաջ ներդրողներն իմանային, որ խանութներում հավի գինը ասենք 1450 դրամից հասնելու է 1200–ի, ոչ մի կոպեկ ոլորտում չէին ներդնի: Թռչնաբույծներն այսօր ցանկանում են ներկրված թռչնամիսը փոխարինել տեղականով, իսկ դրա համար իրենց օգնություն է պետք: Այն ֆինանսների տեսքով չեն պահանջում: Թռչնաբույծների պահանջը մեկն է՝ ոլորտում ակնկալում են վարչական, տեսչական, իրավական բարեփոխումներ, որոնք կխթանեն թռչնաբուծությունը: «Պետք է երրորդ երկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման գինը վերանայվի: Երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերն ի տարբերություն ԵԱՏՄ–ի, բավականին բարձր են: Պետք է այդ տարբերությունները վերանայվեն: Ոլորտում մեծ մրցակցություն կա: Մեր տեղական արտադրողներն իրենց բոլոր ռեսուրսները օգտագործում են, որ դիմակայեն դրսից ներկրվածի գներին՝ նվազեցնելով իրենց եկամուտները»,–ընդգծեց Ստեփանյանը: Ըստ ուսումնասիրությունների, մեր երկրում տարեկան միջինը 30 000–40 000 տոննա թռչնամիս է սպառվում, իսկ արտադրության ծավալը մոտ 10 000 է:

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА