o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.05.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այդպես էլ չիրականացավ «պլանքաշասեր» գործիչ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ երազանքը` ճանապարհ հարթել դեպի մայրաքաղաքի քաղաքապետի աթոռ: Բանն այն է, որ իր զարմանալի ոգեւորության մեջ պարոն Ալենը մոռացել էր, որ ԱԺ պատգամավորի մանդատ վերցնելու պահից դադարում են նրա` Երեւանի ավագանու անդամի լիազորությունները, ինչը եւ իրեն հիշեցրին` սակայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դե իսկ, եթե  ավագանու անդամ չես, ապա քաղաքապետ էլ չես կարող առաջադրվել, ուստի ԱԺ-ում տեղի ունեցավ այդ կատակերգական պատմության հաջորդ արարը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը, որպեսզի «օդում» չմնա: Դե ինչ, երեւի թե, մարդու տրամաբանության վրա ազդում է ոչ միայն մարիխուաննա ծխելը, այլեւ այդ թմրանյութը օրինականացնելու սեւեռուն գաղափարը:

ԶԱՐՄԱՆՔ

Նույն Արա Բաբլոյանի նկատմամբ հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ զարմանալի անշնորհքություն էր թույլ տվել` նրան Սարդարապատ պաշտոնապես հրավիրել էին ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ` սոսկ ՀՀԿ խմբակցության անդամ: Ու մինչ Փաշինյանի երկրպագուները չարախնդում էին եւ ճվճվում, որ ՀՀԿ-ի մուտքն ընդհանրապես ամենուրեք պետք է փակվի, վարչապետը նրանց հիասթափեցրեց հայտարարելով. «Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել եւ լուծել` ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել` թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը թերեւս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու: Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»: Այստեղ մի ուրիշ զարմանալի բան կա` Նիկոլ Փաշինյանը փաստորեն խոստովանեց, որ կառավարությունում անկազմակերպ վիճակ է:

Զարմանալի է եւ շատ տխուր, որ թավշյա տեռորը հասավ ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցին, որի հետ կապված ջերմ հուշեր ունեմ, քանզի այդ դպրոցի շրջանավարտ եմ: Եվ ահա, մի խումբ ԾՆՈՂՆԵՐ ստիպված են եղել բաց նամակ գրել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Այդտեղ մասնավորապես ասված է. «Օրերս դպրոց էր ժամանել քաղաքապետարանի կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` ուսուցիչների հետ հանդիպելու նպատակով: Մի խումբ ուսուցիչներ, ծնողներ եւ, ինչը ուղղակի անթույլատրելի է մեր կարծիքով, աշակերտներ թույլ չտվեցին որ այդ անձը նույնիսկ մտնի դպրոց: Այդ անձանց խմբի վարքը նույնիսկ նկարագրելն է անհնարին: Կորցնելով իրենց մարդկային կերպարանքը, բղավելով եւ այդ անօրինական գործընթացին ներգրավելով նաեւ աշակերտներին` նրանք պահանջում էին, որպեսզի տնօրենը նշանակվի դպրոցի կոլլեկտիվից: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ այն ուսուցիչների համար, ով չի միացել այդ ակցիաին, արդեն իսկ ստեղծվում են աշխատելու համար խիստ անբարենպաստ պայմաններ»: Դե, ինչ ասես այդ խայտառակ երեւույթի մասին... Հերիք եղավ, բոլ եղավ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА