o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է նվազել բանանի գինը. պարզաբանում է տնտեսագետը

29.05.2018 14:41 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է նվազել բանանի գինը. պարզաբանում է տնտեսագետը

Այսօր հայաստանյան շուկաներում 1կգ բանանը վաճառվում է 550 դրամով, նախկին 900, նույնիսկ 110 դրամի փոխարեն: Բանանի գների կտրուկ նվազումը շատերը կապում են Հայաստանում իշխանափոխության հետ, նույնիսկ կարծիքներ են հնչում, որ այս գնանկումը կապված է նոր կառավարության այն քայլերի հետ, ըստ որի ներկրվող ապրանքների մաքսազերծման գները  սկսել են նվազեցնել:
Տնտեսագետ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նկատեց.«Բանանը առաջին ներմուծվող ապրանք է եւ ունի սեզոնային բնույթ եւ գնային քաղաքականությունը կախված է Էկվադորում  գների տատանումից: Այս բիզնեսը քիչ ներդրումներ է պահանջում եւ եթե օբյեկտիվ լինենք, ապա խաղի կանոններն այսօր բաց է եւ որոշ մարդիկ մեծ հնարավորություն ունեն բանան ներմուծել: Մեզանում գների հետ կապված կարող են լինել ինչպես արհեստական, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված գնանկում »,-նշեց տնտեսագետը եւ ընդգծեց, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 4 տոկոսի գնային տարբերություն է` մայիսը ապրիլի հետ համեմատած: Այդ պատճառով էլ  էական գնային զգալի  տարբերություններ. «Սա շաքարավազի բիզնես չէ, մարդիկ հնարավորություն ունեն փոքր ներդրումներով բանան ներկրել եւ այս բիզնեսում մրցակցել»,-նշեց Ա. Մանուկյանը:
Ի դեպ, նշենք, որ բանանի ներկրման հետ կապված մաքազերծման գների փոփոխություն չի եղել:

ՀԱՊԿ-ը Բիշքեկում հանդիպմանը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կկարգավորի


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА