ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»

27.05.2018 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, ՀՅԴ-ական ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությանն, ինչի մասին այս օրերին շատ են խոսում նոր իշխանությունները:

«Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

- Չկա հստակ ժամանակացույց, թե երբ կլինի: Կարեւորը, որ փոփոխությունները պետք է անպայման տեղի ունենան արտահերթ ընտրություների անցկացմամբ, ինչի համար անհրաժեշտ է Ընտրական օրենսդրության փոփոխություն, եւ հասարակության մեջ այդ նոր ընտրական համակարգը ներկայացնելու, առաջ տանելու պատկերացումներ: Այնուամենայնիվ, երկիրը պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրություններին:

- Պարոն նախարար, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, կարծես թե, պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձայներով, որպեսզի կառավարության ծրագիրն ընդունվի: Այս դեպքում արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ տեսնո՞ւմ եք:

- Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա: Սակայն սահմանադրական կարգավորումների շրջանակներում հարկավոր է շարունակել քննարկումները՝ իրավական նոր մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, հակառակ դեպքում՝ զուտ իրավական տեսանկյունից, եթե խորհրդարանում էլ հավանության է արժանանում նոր կառավարության ծրագիրն, ապա նշանակում է, որ չկա անհրաժեշտ հիմքեր: Մնացածը քաղաքական համաձայնությունների եւ քննարկումների տիրույթում է, իսկ դա էլ կարծում եմ՝ կախված է նրանից, թե որքանով է ներկա Ազգային ժողովը, առաջին հերթին՝ Հանրապետական մեծամասնությունն աջակցելու կառավարության ծրագրերի իրականացմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА