ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես պահպանել քաղաքավարության կանոնները սեղանի շուրջ

27.05.2018 22:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես պահպանել քաղաքավարության կանոնները սեղանի շուրջ

1. Ոչ բոլորը կարող են գլուխ գովել, թե գերազանց տիրապետում են սեղանի շուրջ նստելու էթիկայի բոլոր կանոններին: Եվ դա ներելի է: Ռեստորանում ձեզ տալիս են սպասքի միայն այն պարագաները, որոնք անհրաժեշտ են ձեր պատվիրած կոնկրետ ուտեստի համար: Չէ՞ որ դուք եկել եք հանգստանալու, այլ ոչ ճիշտ պատառաքաղի ընտրության մրցույթի մասնակցելու: Սակայն, նույնիսկ եթե մոլորվում եք, օգնություն խնդրե՛ք մատուցողից: Դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա, և ոչ ոք ձեզ չի ծաղրի:

Ինչպես է գնահատվել նախարարների գործունեությունը 100 օրվա ընթացքում (սանդղակ)

2. Սեղանից հեռացրե՛ք հեռախոսները: Իսկապես ծիծաղելի է, երբ հերթական գործարարը ճաշասրահի մեջտեղում սկսում է լուծել իր հարցերը: Առաջին հերթին՝ դա անքաղաքավարի է: Հետո՝ մյուս հաճախորդները վճարում են հանգստի, այլ ոչ թե ձեր բիզնեսի ընթացքի մասին տեղեկանալու հնարավորության համար:

3. Ցանկացած հանդիպման պետք է ներկայանաք ժամանակին: Երկար ուշացումը ձեզ լավագույն կողմից չի ցուցադրում: Ի դեպ, ճանապարհային խցանումներով արդարանալն արդեն վաղուց չի գործում. համոզիչ չի հնչում և որպես անքաղաքավարի վերաբերմունք է ընկալվում: Ուշանալու թույլատրելի ժամկետը 15 րոպեն է, որից հետո անհրաժեշտ է զանգահարել և բացատրվել: Եթե հանդիպումից դեռ շատ առաջ գիտեք, որ կարող եք ուշանալ, մի՛ ձգձգեք մինչև վերջին րոպեն, իրավիճակի մասին նախապես տեղեկացրե՛ք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА