ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Սարգսյանն Էլթոն Ջոնի հետ մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

27.05.2018 21:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախագահ Սարգսյանն Էլթոն Ջոնի հետ մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 

Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА