ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

27.05.2018 19:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 

«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,-ասվում է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Առաքել Մովսիսյանին բերման ենթարկելու դեպքից

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները  հայտնել էին, որ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА