ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից

27.05.2018 19:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից

 

 

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար  Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ թեմային. «Արտահերթ ընտրությունների, եթե զուտ իրավական հարթությունում ենք նայում, ապա դրա  իրավասությունը վստահաբար փոքրամասնությանը չի: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակով պայմանավորված, եթե Կառավարության ծրագրերը հաջողությամբ առաջ են գնում, նաեւ այդ իրավիճակում կարող է եւ չառաջանա այդ հիմքը, բայց եթե հասարակության տրամադրվածությունը այնուամենայնիվ որոշենք փաստել այս վիճակում, ապա դա ենթարդրում է նաեւ լուրջ փոփոխություններ ընտրական օրենսդրության, ընտրական համակարգերի  մեջ: Ես ավելի շուտ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն: Հարկ է աշխատել, հարկ է առաջ տանել գաղափարները, երբ որ կզգանք, որ անհնար է առաջ գնալը , այդ ժամանակ կարելի է նաեւ արտահերթ ընտրությունների գնալ»:

ԵԿՄ-ն վարչություն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը

Կարճ ասած, այս խուճուճ բացատրությունների տակ մեկ բան է նկատելի՝ ՀՅԴ-ական նախարարն արտահերթ ընտրություններ չի ցանկանում: Եվ սրան կարող են ավելացնել մեր ՀՅԴ-ական հույժ արժանահավատ աղբյուրի տեղեկատվությունը՝ այս պահին ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը բառացիորեն սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից եւ բոլոր լոբինգային հնարավորությունները ներդրել է դա բացառելու գործին: Եվ իմաստն էլ պարզ է. ներկայիս վարկանիշով ՀՅԴ-ն ոչ մի պարագայում անցողիկ շեմը չի հաղթահարի: Չի կարող նաեւ հուսալ, որ այն լավ օրերի պես՝ ՀՀԿ-ն ականջներից ձգելով՝ առաջ կտանի: Իսկ ահա մյուս ուժերին, այդ թվում՝ Նիկոլին եւ Ծառուկյանին հաստատ ՀՅԴ-ի կարգի քամելյոնային բալաստը պետք չէ: Այսինքն՝ արտահերթ ընտրությունների պարագայում ՀՅԴ-ն կհայտնվի քաղաքական լուսանցքում, իսկ կուսակցական շարքերը եւ դրսի կառույցները դրա համար հաստատ ներկայիս լիդերներին քաղաքական աղբամանի բաժին կդարձնեն: Ուստիեւ՝ ՀՅԴ-ական էլիտային պետք է ընտրությունների հնարավորությունը ձգել այնքան, մինչեւ, միգուցե, ավելի լավ ժամանակներ կգան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА