ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փոփոխության քամին» այստեղ է. Էլթոն Ջոնը՝ Հայաստանի մասին

27.05.2018 13:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Փոփոխության քամին» այստեղ է. Էլթոն Ջոնը՝ Հայաստանի մասին

«Փոփոխության քամին» այստեղ է, և այն շատ դրական է.  լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը մասնակցող աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը:

«Մենք՝ որպես մարդկային արարածներ, պետք է վերցնենք մեր պատմությունից ինչ-որ բաներ և փորձենք փոփոխել դեպի լավը: Երբեմն փոփոխությունները դեպի լավը չեն գնում: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում նման բան կլինի: Կարծում եմ, որ «փոփոխության քամին» այստեղ է, և այն շատ դրական է»,- ասաց նա՝ նշելով, որ շատ երջանիկ է, որ հիմա Հայաստանում է:

Էլթոն Ջոնը նշեց, որ պատրաստ է աջակցել «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի երեխաներին, ինչպես նաև՝ Հայաստանի ԼԳԲՏ համայնքին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նա մասնակցում է լսողական սարքեր արտադրող «Սթարկի» (Starkey) ընկերության միջոցառմանը:

Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Աշտարակ կաթի» մասին հրապարակումներին

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էլթոն Ջոնն այս ընկերության ֆինանսավորողներից է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА