ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազայի հատվածում իսրայելական տանկը կրակ է բացել պաղեստինցիների ուղղությամբ

27.05.2018 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազայի հատվածում իսրայելական տանկը կրակ է բացել պաղեստինցիների ուղղությամբ

Գազայի հատվածի հարավում իսրայելական հրետանիի բացած կրակից զոհվել է երկու պաղեստինցի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրային:

Գնդակոծության է ենթարկվել Ռաֆահ քաղաքի արևելքում գտնվող դիտաշտարակը, որը պատկանել է «ՀԱՄԱՍ» շարժմանը:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ երկրպագուները հավկիթներ են նետել

Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, զինվորականները կրակ են բացել այն բանից հետո, երբ սահմանին պաղեստինցի գրոհայինների կողմից տեղադրված պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Անցած գիշեր իսրայելական ավիացիան մոտավորապես նույն հատվածում հարձակման է ենթարկել գրոհայինների մի քանի օբյեկտ՝ ի պատասխան մի խումբ պաղեստինցիների կողմից սահմանը հատելու:

Վերջին երկու ամիսների ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լրջորեն սրվել է Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին:

Գազայի հատվածում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են իսրայելցի զինվորականների հետ բախումների, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА