ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիմ Չեն Ընը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու ամուր մտադրության մասին

27.05.2018 16:43 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիմ Չեն Ընը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու ամուր մտադրության մասին

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն ամուր մտադրություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին նա հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Փհանմունջոմ սահմանային ավանում բանակցությունների ընթացքում, հաղորդում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մայիսի 26-ին չնախատեսված երկկողմ հանդիպում են անցկացրել:

ԿԺԴՀ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Մուն Չժե Ինին հունիսի 12-ին նախատեսվող ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովի կայացման համար գործադրած ջանքերի համար:

Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը և Սեուլը պետք է համագործակցեն «ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարելավելու և Կորեական թերակղզում մշտական և ամուր խաղաղ համակարգի հաստատման համար»:

Բացի դրանից, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԺԴՀ և Հարավային Կորեայի ղեկավարները բանակցություններ են անցկացնելու հունիսի 1-ին:

Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգավոր մարդ» է անվանել



Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայանալիք պատմական հանդիպումը:

Այնուհետև Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնել։

«Մենք ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու ու ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով հարցերը լուծելու պատրաստակամություն ենք հայտնում»,- ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կիմ Կե Հվանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА