ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախ սպանել է ընկերուհուն, այնուհետև` ինքնասպանություն գործել

27.05.2018 15:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Նախ սպանել է ընկերուհուն, այնուհետև` ինքնասպանություն գործել

Սերիա D-ում հանդես եկող «Տուտոկուոյո» ակումբի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Ձինին ինքնասպանություն է գործել:

Ֆուտբոլիստը վաղը կդառնար 25 տարեկան: «Football Italia»-ի հաղորդմամբ, նա գնացել է իր նախկին ընկերուհու` Էլիզ Ամատոյի մոտ և փորձել համոզել նրան վերականգնել հարաբերությունները:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ. CNN

29-ամյա աղջիկը հրաժարել է, ինչից հետո նրանք վիճաբանել են տան բակում:

Հարևանները կրակոցներ են լսել և ոստիկանություն կանչել, բայց երբ նրանք ժամանել են, Ձինին սպանել է աղջկան, նրա մարմինը տեղավորել է մեքենայի մեջ, հեռացել և ինքնասպանություն գործել: Նրանց դիակները հայտնաբերվել են ավտոմեքենայի մեջ` Պիզայի տարածքում:

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոնղոլիայում, Մալթայում, Ֆիլիպիններում և Բուլղարիայում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА