ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մորգան Ֆրիմանը հերքել է իր դեմ հնչած սեռական ոտնձգության մեղադրանքները

27.05.2018 15:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մորգան Ֆրիմանը հերքել է իր դեմ հնչած սեռական ոտնձգության մեղադրանքները

Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանը հերքել է իր դեմ հնչած մեղադրանքները սեռական ոտնձգությունների առումով:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով դերասանի հայտարարությունը, Ֆրիմանը խոստովանել է, որ հաճախ է հաճոյախոսություններ անում մարդկանց, որպեսզի իրենց կաշկանդված չզգան: Միևնույն ժամանակ դերասանը հերքել է, որ երբևէ ոտնձգության փորձ է կատարել կանանց նկատմամբ կամ կարիերայում առաջընթաց առաջարկել սեռական ծառայությունների դիմաց:

Դերասանը ընդունում է, որ կարող է անհաջող կատակ արած լինել: «Ես հիասթափվում են այն փաստից, որ իմ կյանքի 80 տարին կարող է զրոյացվել մեկ ակնթարթում` ԶԼՄ-ների հաղորդումների պատճառով»,- ասել է Ֆրիմանը: 

Հիշեցնենք, որ CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ 8 կին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել հանրահայտ դերասանին:

ԱՄՆ կոնգրեսի կայքում հրապարակվել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագիծը

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА