ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կլոպը մարզչական կարիերայի ընթացքում պարտվել է 7 եզրափակիչներից 6-ում

27.05.2018 15:09 ՍՊՈՐՏ
Կլոպը մարզչական կարիերայի ընթացքում պարտվել է 7 եզրափակիչներից 6-ում

«Լիվերպուլը» գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորությամն պարտվել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում (1:3):

«Յուվենթուս»-ը մեկ րոպեի ընթացքում Ռոնալդուի մեկական մարզաշապիկ է վաճառում

 

Այս կերպ, Կլոպը մարզչական կարիերայի ընթացքում 7 եզրափակիչներից 6-ում պարտություն է կրել, հայտնում է «Opta»-ն:

 

Աշխատելով Դորտմունդի «Բորուսիայի» հետ` Կլոպը երկու անգամ պարտվել է Գերմանիայի Գավաթի եզրափակչում և զիջել է «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

 

Արդեն «Լիվերպուլի» հետ գերմանացի մասնագետը Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվել է «Սևիլիային», պարտվել է նաև լիգայի Գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում:

 

Կլոպը եզրափակիչներում հաղթանակ է տարել միայն 2012 թվականին, երբ «Բորուսիան» հաղթել է Գերմանիայի Գավաթը: Վիճակագրությունը չի ներառում Գերմանիայի Սուպերգավաթի խաղերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА