ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները կյանքը երկարացնելու նոր միջոց են առաջարկել

27.05.2018 13:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները կյանքը երկարացնելու նոր միջոց են առաջարկել

Շվեդիայում Ստոկհոլմի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի երկարատեւ քունը կարող է փոխհատուցել աշխատանքային օրերին դրա անբավարարությունը, կանխել դրա հետ կապված հիվանդությունները, ինչպես նաեւ նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Այդ մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 38 հազար չափահաս մարդ, որոնք հայտնել են աշխատանքային եւ տոնական օրերին քնի տեւողության մասին: Մասնագետները կամավորների նկատմամբ հսկողություն են իրականացրել 13 տարի՝ մահացության մակարդակը որոշելով այն մարդկանց շրջանում, որոնք գիշերը հինգ ժամից պակաս են քնել, եւ նրանց, ովքեր քնին հատկացրել են օրական վեց-յոթ ժամ (հսկվող խումբ): Ընդ որում՝ հաշվի են առնվել այնպիսի գուրծոններ, ինչպիսիք են սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի գործածումը եւ ծխելը:

Պարզվել է, որ մինչեւ 65 տարեկան մարդկանց մոտ, որոնք քնի անբավարարություն են ունեցել, վաղաժամ մահվան ռիսկն ավելացել է 65 տոկոսով: Սակայն գիտնականները նշել են, որ եթե այդ մասնակիցները հանգստյան օրերին ավելի երկար են քնել, ապա նրանց առողջական վիճակը չի տարբերվել հսկվող խմբից:

Մահացության ցուցանիշների հավասարեցում է դիտվել նաւ 65-ից բարձր տարիքի կամավորների դեպքում, քանի որ կենասաթոշակային տարիքի մարդիկ հազվադեպ են տառապում քնատությունից: Բացի այդ, ուսումնասիրողները պարզել են, որ չափազանց երկար քունը (ավելի քան ինը ժամ) նույնպես կապված է եղել վաղաժամ մահվան ռիսկի մեծանալու հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА