ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու». Ռուբեն Վարդանյան

27.05.2018 01:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու». Ռուբեն Վարդանյան

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը ներկա էր դպրոցի հիմնադիրներից  խոշոր ռուսաստանաբնակ գործարար ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին:

Ցանկանում ենք ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որ պատրաստվեն ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

- Պարոն Վարդանյան, նոր իշխանությունները խոստանում են կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց ցուցակ հրապարակել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի հետ, որ պետք չէ սպեկուլիացիաներ անել, պետք է հանգիստ թողնել, որ օրենքով ամեն ինչ ստուգվի, բացահայտվի եւ մարդկանց պարզ ներկայացվի, թե ինչ է եղել:

- Իսկ Հայաստանի հետ կապված Ձեր ծրագրերում փոփոխություններ եղե՞լ են՝ հաշվի առնելով մեր երկրի նոր իրողությունը:

- Միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ մենք արել ենք եւ անելու ենք ինչքան կարող ենք, անկախ նրանից, թե ով է լինելու կառավարության գլխավորը, որովհետեւ մենք հայ ժողովրդի համար ենք անում:

- Ամեն դեպքում, ի՞նչ հույսեր եք կապում նոր կառավարության հետ:

- Հույս ունեմ, որ իրենք իրենց հայտարարած ծրագիրն իրականացնեն, ինչի համար ժամանակ է պետք: Ընդամենը 20 օր է անցել կառավարության ձեւավորումից… Շատ ենք շտապում:

- Իսկ ի՞նչ է փոխվել այսօր Հայաստանում:

- Մթնոլորտը 100 տոկոսով փոխվել է, ջահելությունը սկսել է ժպտալ փողոցում:

- Նախկինում չէին ժպտո՞ւմ…

- ժպտում էին, բայց իրենց թվում էր, որ որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Իսկ հիմա իրենք տեսան, որ կարող են ազդել, իրենց դիրքորոշումը կարեւոր դեր է խաղում:

- Անձամբ Ձեզ համար ի՞նչ է փոխվել: Ասենք, ներդրումներ կատարելու առումով:

- Ոչ մի բան, ոչ մի ձեւով ինձ համար չի փոխվել, որովհետեւ ինչ արել եմ, բարեգործություն է եղել, իսկ բարեգործությունը ոչ մեկ չի ուզում խլի:

- Դուք հենց ի սկզբանե սատարո՞ւմ էիք Նիկոլ Փաշինյանի շարժմանը:

-  Ոչ, ես ոչ մեկին չեմ սատարել: Իմ կարծիքով՝ որպես ոչ ՀՀ քաղաքացի, իրավունք չունեմ խառնվելու: Այո, ես հայ եմ ես հպարտ եմ, որ հայ եմ, բայց Հայաստանի քաղաքացի չեմ, եւ իմ ընկերների հետ միասին արել ենք եւ անելու ենք մեր գործն ով էլ լինի երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը: Մենք 15 տարի է անում ենք այս գործը եւ ուզում ենք, որ 5 տարեկան երեխեքը, որ մեծանում են, մնան Հայաստանում եւ երջանիկ լինեն: Դրա համար էլ ուրիշ ձեւ ենք նայում այս ամենին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА