ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պոլսահայությունն ահաբեկված է «հոգևոր հոր» ՝ Աթեշյանի կողմից. Պողոս Եղիազարյան

26.05.2018 15:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պոլսահայությունն ահաբեկված է «հոգևոր հոր» ՝ Աթեշյանի կողմից. Պողոս Եղիազարյան

Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ Արագած Ախոյանը լուրեր ունի, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ՀՀ-ում է՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստին: Ախոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց,  որ իրենք առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են Աթեշյանի անձի հետ կապված խնդիրները, խնդրի շուրջ իրենք դեռևս փետրվարին նամակով դիմել են Թուրքիային հայ պատգամավորներին, որպեսզի ուշադրություն հրավիրեն Պոլսո պատրիարքի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ես չէի չպատկերացնում, որ նա այդքան ցած կընկնի ու աղերսագին կհամբուրի Էրդողանի ոտքը՝ հանուն այդ պաշտոնի:

Եթե իրավիճակը ստիպի, ապա Արաբոյի Մանվելը կստանձի ԵԿՄ ղեկավարի պաշտոնը

Аренда авто в ЕреванеПростой процесс бронирования автомобилей. Большой выбор. Низкие цены.Простой процесс бронирования автомобилей. Большой выбор. Низкие цены.swift.rentПерейтиЯндекс.ДиректСкрыть рекламу:Не интересуюсь этой темойТовар куплен или услуга найденаНарушает закон или спамМешает просмотру контента

Спасибо, объявление скрыто.

 

Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ Վարդան Պետրոսյան էլ, ամփոփելով իրենց այցը Թուրքիա, հայտարարեց, թե իրենք Թուրքիայում իրենց չեն զգում որպես զբոսաշրջիկ, քանի որ այն իրենց պապերի տունն է:

«Այն ինչ կատարվում է Թուրքիայի համայնքի հետ բոլորիս է վերաբերում, հետո անդրադառնում է մեզ վրա: Եթե չարորակ ուռուցքի դեմը չենք առնում, ապա դա տարածվում է: Աթեշյանը ոչ ադեկվատ է, քանի որ տարիներ շարունակ չի կարողանում հասկանալ, որ համայնքն ու մեծամասնություն իրեն չի ընդունում, և համայնքը չէ, որ պետք է բացատրություն տա, թե ինչու իրեն չի ընդունում»,- ընդգծեց նա:

Պոլսյան երգիչ Պողոս Եղիազարյանն էլ, համաձայնելով գործընկերների հետ, պնդեց, թե պոլսահայությունն ահաբեկված է «հոգևոր հոր» կողմից:

«Հոգևոր հայր հասկացությունը Պոլսում չի համապատասխանում իրականությանը, քանի որ Աթեշյանի անվան հետ այն կապ չունի: Աթեշյանը մերժում է 1915 թ.-ին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կատարած ցեղասպանությունը, որոնց զոհերին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները սրբադասեցին: Բոլորի համար ամեն ինչ արդեն բացահայտ է, ինքը նույնիսկ Պոլսում գտվող որևէ մանկապարտեզ չի կարող մտնել,  քանի որ այնտեղից էլ վանկարկումներով իրեն դուրս կհանեն»,- եզրափակեց  Պողոս Եղիազարյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА