ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լևոն Մնացականյանի ուղերձը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

26.05.2018 14:36 ԹԵՄԱ
Լևոն Մնացականյանի ուղերձը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն նացականյանն ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որում ասված է.

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

«Հարգարժան Արտակ Մաթևոսի.

Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք կներդնեք Ձեր ողջ ծառայողական փորձն ու ռազմագիտական ներուժը հայկական բանակի մարտունակությունն էլ ավելի կատարելագործելու և Հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջադրված նպատակներին հասնելու գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА