ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի

26.05.2018 13:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նամակով և բանավոր դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

«Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։

Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում», - Facebook-յան իր էջում գրել է նախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА