ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ

26.05.2018 12:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ

Վերջին օրերին բռնության ալիք է սկսվել մեքսիկական Գուանախուատո նահանգում, երկուշաբթիից սկսած նահանգի տարբեր համայնքներում սպանվել է առնվազն 62 մարդ, հայտնում է РИА  Новости-ն:

Թուրքիայի Ուրֆա նահանգում ընտրակեղծարարներ են ձերբակալվել

Periodico Correo-ն հայտնում է, որ ամենաաղմկահարույցը ուրբաթ Սալամանկա քաղաքի փողոցում 11 սպանվածների հայտնաբերումն էր։ Նրանցից ութի մարմինները մասնատված էին ու փաթեթավորված սև պլաստիկ փաթեթների մեջ։

Նաև առանձնացնում են տասը մարդու սպանությունը Սելայա քաղաքում, որտեղ հինգ զոհերին, այդ թվում ռեստորանի տիրոջը սպանել են  ռեստորանում ճաշելու պահին։ Չորսին էլ սպանել են Իրապուատո քաղաքում լույս հինգշաբթի գիշերը։

Մի շարք դեպքերում մարդասպանները իրենց զոհերի մարմինների կողքին են թողել, այսպես կոչված, «նարկոուղերձներ»՝ իրենց մրցակիցների հասցեին սպառնալիքներով։

Գունախուատո նահանգում ընթանում է մի քանի թմրակարտելների վեճ՝ տարածքի հանդեպ հսկողության համար։
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА