ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զառա՛, թույլ չեմ տա, այլասերվածություն քարոզես». Սեւան Աղաջանյան

26.05.2018 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Զառա՛, թույլ չեմ տա, այլասերվածություն քարոզես». Սեւան Աղաջանյան

«Հայտնի «քաղաքական գործչուհի», շիզոֆրենիայով տառապող, եւ գարնան գալու հետ իր մտահորիզոնը միայն պատկերացնող, այս էակը սկսել է ակտիվանալ եւ մի շարք շոուներ կազմակերպել: 3-ից 4 հոգով դուրս գալով փողոց բողոքելով թե՛ մեկից եւ թե՛ մյուսից, չպատկերացնելով թե ում դեմ է իր պայքարն ուղղված: Իմ կարծիքով իրեն քաղաքական գործիչ կոչած կինը բողոքում է միայն բողոքելու եւ շոուներ կազմակերպելու համար, որի համար էլ, այսպես կոչված, «Երկիր ծիրանի» կուսակցությանը ֆինասավորում է հասցնում», - անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ եւ Երեւանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ գրել է «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ եւ հանրության ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա:

Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն եւ վատագույն ղեկավարները. արդյունքներն ամփոփվեցին

«Վերջերս այս կնոջը իրականանացրած ակցիայի շնորհիվ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ մուտք գործեցին Երեւանի քաղաքապետարան եւ լրատվամիջոցների դիմաց ցույց տվեցին իրենց սեռական կողմնորոշման փաստը, որ ես անվանում եմ այլասերվածության քարոզ անչափահասների շրջանում: Հանդիսանալով Ազգային արժեքների պաշտպանման ՀԿ-ի ղեկավար, երկար տարիների պայքարելով այլասերվածության կանխարգելման համար, դատապարտում եմ այս կնոջ արարարքը եւս մեկ անգամ փաստելով , որ Զարուհի Փոստանջյանի գործողությունները ալյասերվածության քարոզ են պարունակում եւ նման են էժանագին շուների», - ընդգծում է Ս. Աղաջանյանը: 

Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» ՀԿ նախագահը նաեւ հիշեցնում է, որ ժամանակին, երբ ԱԺ-ում տեղի էր ունենում Ռուսաստանին «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի վավերացումը, Զարուհին գողանում էր պատգամավորների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել. «Երբ հասել էր ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներից մեկի քարտին, քարտատերն ասել էր՝ «Զառա՛, թույլ չեմ տալու, չվերցնես», Զարուհին պատասխանել էր՝ «Ավելի լավ, ես հիմա զոռով կվերցնեմ, իսկ դու ինձ ապտակիր»: «Հույս չունենաս»,- արձագանքել էր հանձնաժողովի նախագահը: Այժմ ես եմ ասում քեզ՝ Զառա՛, թույլ չեմ տա,այլասերվածություն քարոզես, ինչ գնով էլ լինի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА