o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ մայիսի 26-ի համար

26.05.2018 11:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ մայիսի 26-ի համար

Խոյ. Շրջապատի մարդկանց աջակցությունից հրաժարվելը նպատակահարմար չէ: Այսիր շատ ժամանակ հատկացրեք սիրելին: Այսօր առաջացած հիվանդությունները կունենան թեթեւ դրսեւորում: Այդուհանդերձ բուժպրոֆիլակտիկ պրոցեդուրաներից խուսափել չի հաջողվի:

Շատերը կան, որոնք նախանձում են ձեր հաջողությանը. Օրվա աստղագուշակ

  Ցուլ. Մտածեք սեփական առողջության ամրապնդման մասին: Օրվա երկրորդ կեսին ձեր հմայքը եւ անկեղծությունը շատ ազդեցիկ մարդկանց մոտ կառաջացնի հիացմունք ձեր հանդեպ: Չափազանց զգացմունքայնությունը կարող է մեկնաբանվել որպես թեթեւամտություն, այնպես որ ուշադիր եղեք ավելորդ զգացմունքայնությունից:

Երկվորյակ. Զսպեք էմոցիաները: Եղեք շրջահայաց եւ ողջամիտ: Մտերիմների բարի խորհուրդներին ականջալուր եղեք, հաստատ նրանք ձեր վատը չեն կամենում: Խուսափեք մասսայական միջոցառումներից, մարդաշատ վայրերից: Հնարավոր է ստանաք ֆիզիկական վնասվածքներ:

Խեցգետին. Օրը կանցնի բավական հանգիստ: Ինքնավստահ եք, մտքերն ու զգացմունքները կայուն են ու ներդաշնակ: Ծանր ֆիզիկական աշխատանք խորհուրդ չի տրվում: Օրվա երկրորդ կեսը կարող եք անցկացնել ընտանեկան միջավայրում:

Առյուծ. Այսօր հնարավոր են փոփոխություններ, նոր ծանոթություններ: Հնարավոր է անակնկալ ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնեք: Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, վերաբերվեք փիլիսոփայորեն: Այսօր հատկապես ձեզ կօգնեն նպատակասլացությունն ու կազմակերպվածությունը:

Կույս. Օրը ձեզ համար կլինի աշխույժ եւ ուրախություններով լի: Այնուհանդերձ օրվա մեջ կզգաք, որ սեփական ես-ի ամրապնդման կարիք ունեք: Փորձեք փոքր քայլերով ընթացիկ հարցերում պնդել սեփական մոտեցումը, կարծիքը: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ կայացնել:

Կշեռք. Հնարավոր է անբավարարվածության զգացում ունենաք՝ լինի դա աշխատանքից թե անձնական կյանքից: Մի շտապեք որոշումներ կայացնել: Ցանկալի չէ, որ սկսեք զբաղվել ձեզ համար անծանոթ գործերով: Կոմպետենցիայի բացակայությունը կարող է տհաճ փաստերի առաջ կանգնեցնել ձեզ:

Կարիճ. Այսօր դուք ձեզ լավ կզգաք: Ամեն բան առաջ է ընթանումներդաշնակ եւ ըստ նախապես պլանի: Օրվա մեջ կարող եք ձեզ թույլ տալ որոշ փոքրիկ գնումներով: Ուշադիր եղեք ֆինանսական վիճակին եւ խուսափեք ավելորդ ծախսատար հրավերքներից:

Աղեղնավոր. Օրը հարմար է գործուղումների եւ ճամփորդությունների համար: Սակայն, մինչ տանից դուրս գալը ուշադրություն դարձրեք գրպանի պարունակությանը: Հնարավոր է, որ բավարար միջոցներ չունենաք նման ձեւով օրն անցկացնելու համար: Նոր պլանները ձեզանից կպահանջեն ընդլայնել ծանոթությունների շրջանակը:

Այծեղջյուր. Հարմար օր է տանին գործերով զբաղվելու համար: Կարող եք քննարկել վերանորոգման հետ կապված հարցեր, փորձել ուժերը խոհանոցում: Հնարավոր են խոսակցություններ մտեիմներից մեկի ամուսնության մասին, ինչը կուրախացնի ձեզ:

Ջրհոս. Հաջողության հասնելու համար խորհուրդ է տրվում կենտրոնացնել ուժերն ու ուշադրությունը: Օրը հարմար է կարիերայի վերելքի շուրջ պլաններ կազմելու համար: Օրվա վերջում հնարավոր է հոգնածություն զգաք: Երեկոն կարող եք անցկացնել որեւէ մշակութային միջոցառման այցելելով:

Ձկներ. Օրը բարենպաստ է սպորտով եւ ցանկացած տեսակի ֆիզիկական գործով զբաղվելու համար: Զսպեք էմոցիաները, ինչ էլ որ այսօր տեղի ունենա: Ավելորդ տպավորականությունը կարող է պատճառ դառնալ տրամադրության լուրջ բացասական փոփոխությունների, ինչն էլ կազդի շրջապատի հետ ձեր հարաբերությունների վրա: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА