ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխել է. «Ժողովուրդ»

26.05.2018 10:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխել է. «Ժողովուրդ»

«ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչեւ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնը ստանձնելն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով:

«6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՌԴ նկատմամբ մոտեցումներն արդյոք փոխվել են, Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, փոխվել է: Հիմա ես ԱԱԽ քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»: Նա նշել է, որ կիսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Իսկ հարցին, թե ՌԴ-ում ոմանք անհանգստացած են` ՀՀ կառավարության կազմում նախկինում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի անձանց հայտնվելով, Գրիգորյանը պատասխանել է. «Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА