ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը.Կլոպ

25.05.2018 23:37 ՍՊՈՐՏ
«Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը.Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչու է «Ռեալի» համար ավելի հեշտ եղել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:

Նարեկ Աբգարյանը պատրաստվում է WBC International Silver գոտու համար մենամարտին (տեսանյութ)

Գերմանացի մասնագետի խոսքով, մադրդիցիներն իրենց կարգով գերազանցում են Իսպանիայի առաջնությունում իրենց մրցակիցներին.

«Մենք այնքան ուժեղ չենք, որքան «Բարսելոնան» կամ «Ռեալը»: Նրանք ուժեղ են Իսպանիայի մնացած բոլոր թիմերց: Սա նշանակում է, որ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: Շաբաթվա ընթացքում դու հիանալի խաղ ես անցկացնում, այնուհետև հանգստյան օրերին գոլ ես խփում խաղավարտին, հաղթում ես 1:0 հաշվով, և վերջ, ամեն ինչ հիանալի է: Մենք մեզ նման բան չենք կարող թույլ տալ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը «Լիվերպուլի» և «Ռեալի» միջև կկայանա վաղը` մայիսի 26-ին, Կիևի «Օլիմպիական» ստադիոնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА