ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՁ ՀԵՏ ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԻ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

25.05.2018 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԻՆՁ ՀԵՏ ՋԵՄՄԱ ԱՆԱՆՅԱՆԻ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»

Վաղը կլրանա անկախ Հայաստանի ՀՀ մշակույթի 10-րդ նորանշանակ նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ պաշտոնավարման 14-րդ օրը: «Իրավունքի» հետ զրույցում նորանշանակ նախարարն ասաց, որ այս օրերին մշակույթի գործիչների հետ հանդիպումների ընթացքում ուսումնասիրում է ոլորտի առկա խնդիրները, որի հիման վրա էլ կազմվում է կառավարության ծրագիրը: Լ. Մակունցը հավաստիացրեց, որ այդ հանդիպումները դեռեւս շարունակական են լինելու եւ մյուս ոլորտների ներկայացուցիչները, որոնց հետ դեռ չի հանդիպել, թող չանհանգստանան.

Մշակույթի նախարարը կհանդիպի Ռուսական թատրոնի անձնակազմի հետ

 

«ԲՈԼՈՐԻ ՀԵՏ ԴԵՌ ԿՀԱՍՑՆԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ»

- Տիկին Մակունց, այս ընթացքում դեռեւս թատերական գործիչների, երաժիշտների, նկարիչների ու շատ ոլորտների հետ չեք հանդիպել:

- Այո, որովհետեւ այս կարճ ժամանակում չէի հասցնի: Առաջին հերթին հանդիպել, զրուցել եմ մշակութային գործիչների հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել: Իհարկե` նախատեսում եմ, հնարավորինս դաշտն ամբողջությամբ ուսումնասիրել, բոլորի հետ հանդիպել: Օրինակ վաղը` շաբաթ օրը, հանդիպելու եմ թատերական գործիչների հետ: Այնպես որ, բոլորի հետ դեռ կհասցնեմ հանդիպել ու ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին: Այս օրերին փորձել եմ ծանոթանալ մի քանի ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց խնդիրների հետ, որոնք էլ իրենց հերթին լայն աջակցություն ու պատրաստակամություն են հայտնում` ոլորտում փոփոխություններ կատարելու համար: Այս պահին դեռ մշակվում է Մշակույթի նախարարության քաղաքականությունը` կառավարության ծրագիրը, որի կարեւոր ուղղություններից է օրենսդրական դաշտը, հուշարձանների պահպանությունը, հավասար պայմաններ ստեղծել մշակութային գործիչների համար` գործունեություն ծավալելու հարցում:

 

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ»

- Իսկ այդ ուսումնասիրություններից ի՞նչ պարզեցիք, ո՞ր բացերի վրա պիտի ուշադրություն դարձնեք:

- Իհարկե, հուշարձանների պաշտպանությունը պետք է լինի գերակա շահ, մշակութային կյանքի ակտիվացումը եւ հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը, որը նույնպես կարեւորում եմ: Ինչպես նաեւ հավասար պայմանների ապահովումն ու թափանցիկ գործելաոճը պետք է լինի Մշակույթի նախարարության գերակայություններից:

 

«ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ԷՐ ՀՐԱՎԻՐԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԳՆԱՑԵԼ ԷԻ»

- Մինչ թատերական գործիչների հետ հանդիպելը, առաջին պաշտոնական այցը եղավ Ռուբեն Բաբայանի ղեկավարած Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, ինչո՞ւ գլխավոր թատրոնը` օպերան թողած` գնացիք տիկնիկային:

- Պարոն Բաբայանն էր ինձ հրավիրել, դրա համար էլ ես գնացել էի: Առաջին իսկ օրն եմ եղել օպերային թատրոնում, իհարկե` միջոցառման շրջանակներում, երկրորդը` կրկին հրավերով, եղել եմ Սունդուկյան թատրոնում:

«Հայ-ռուսական բարեկամության հիմքում հոգևոր-մշակութային ամուր կապերն են». Հայաստանում ՌԴ դեսպան

 

«ԴԱ ԵՂԵԼ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՂՈՒՑ, ՔԱՆ` ԵՍ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՄ»

- Տիկին Մակունց, նախարար նշանակվելուց հետո Ջեմմա Անանյանի գրքի ֆինանսավորումը դադարեցվեց տպարանում: Քանի որ գիրքը պետպատվերի շրջանակում ընդգրկված չի եղել, նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ նախնական պայմանավորվածություն է եղել` գիրքը տպագրելու համար...

- Այո, «Իրավունքում» նշվել էր, որ գրքի տպագրության կասեցնողը ես եմ եղել, նման բան գոյություն չունի: Մշակույթի փոխնախարարն, ով պատասխանատու է այդ գծով աշխատանքներին, պարզաբանեց, որ ինձ հետ նույնիսկ գրքի տպագրությունը կասեցնելու կամ նման գործողություններ իրականցնելու հարց չի քննարկվել, պարզապես Ջեմմա Անանյանի գրքին պետական աջակցություն չի հատկացվել: Դա եղել է շատ ավելի վաղուց, քան ես նշանակվել եմ:

- Այսինքն` որեւէ քաղաքական աստառ, կամ ենթատեքստ այս ամենի հետեւում չկա՞:

- Ոչ, բոլորովին չկա եւ չի էլ կարող լինել:

Հ.Գ. Թեպետ մեզ հետ զրույցում Լ. Մակունցն ասաց, որ նախարարությունում դեռ դիագնոստիկ աշխատանքներ են ընթանում` ուսումնասիրում եւ վեր է հանում առկա խնդիրները, բայց դեռ չի ուսումնասիրել Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Մշակույթի նախարարությունում կատարված չարաշահումներին. «Երբ նման դեպքեր պարզվեն, անպայման տեղյակ կպահեմ, ես այդ ուղղությամբ չեմ զբաղվել, առաջին հերթին փորձել եմ մշակույթի գործիչների հետ հասկանալ իրենց անհանգստացնող խնդիրները,  որպեսզի հասկանամ` ինչ ուղղությամբ շարժվել»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ի ԴԵՊ

Ընտրե՞լ, թե՞ նշանակել գեղղեկին, սա է ռուսական թատրոնի խնդիրը

Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2017 թվականին իրականացված ստուգումների արդյունքում, որոնք վերաբերում են Մշակույթի նախարարության 2014-2016 թվականների գործունեությանը, Մշակույթի նախարարությունում եւ նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում արձանագրել է պետական միջոցներից ստացվող գումարների ծախսման 521.3 մլն դրամի խախտման փաստեր: Խախտման փաստերի գերակշիռ մասը արձանագրվել է հենց նախարարության ներսում` 321.7 մլն դրամի խախտում, մնացածը` ենթակայության տակ գտնվող հինգ ՊՈԱԿ-ներում, որի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 199.6 մլն դրամ:

Ըստ տեսչության` Մշակույթի նախարարությունը խախտումներ է թույլ տվել բազմաթիվ ծրագրեր իրականացնելիս.

1. «Մշակութային միջոցառումներ» ծրագրի շրջանակներում նախահաշիվներում ավել գումարներ նախատեսելու, հաշվետվություններում ավել ծախսեր ներկայացնելու արդյունքում թույլ է տվել պետական բյուջեից ավել ֆինանսավորման փաստեր:

2. «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրում արձանագրվել է կատարողական ակտերով ներկայացված պետական բյուջեից ֆինանսավորված, սակայն փաստացի պակաս կատարված աշխատանքներ (ծավալային հավելագրումներ): «Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի, պայմանագրերի, կատարողական ակտերի փաստաթղթային ստուգմամբ արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից կապալառուներին ավել վճարման փաստեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА