ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

25.05.2018 22:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵԼ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Ինչ ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել տնտե­սա­կան զար­գաց­ման եւ ներդ­րում­նե­րի նա­խա­րար ԱՐԾ­ՎԻԿ ՄԻՆԱՍՅԱ­ՆԸ, եւ ինչ աշ­խա­տանք­ներ են սպաս­վում առա­ջի­կա­յում՝ ոլոր­տը զար­գաց­նե­լու հա­մար: Այս հար­ցե­րով դի­մե­ցինք պա­րոն Մի­նա­սյա­նին, ով նկա­տեց.

- Ժառանգություն բառը երեւի տեղին չէ օգտագործել: Ամեն դեպքում, պատասխանելով Ձեր հարցին, ասեմ, որ մենք ներկա մարտահրավերներին համապատասխան պետք է փորձենք Հայաստանի ներդրումային դաշտը բարելավել եւ վերածել ինստիտուցիոնալիզացված պաշտպանական համակարգի: Ինչը նշանակում է, որ ցանկացած ներդրող պետք է վստահ լինի, որ իր ամեն մի միավոր դրամական միջոցը պաշտպանված է: Եվ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: Առաջիկայում նաեւ կառավարության ծրագրում Դուք կտեսնեք նոր մոտեցումներ, որոնք այս պահին չեմ մանրամասնի: Երկրորդը, դա հակամենաշնորհային քաղաքականություն է՝ նոր գործիքակազմով: Երրորդը` փոքր եւ միջին բիզնեսի ակտիվացման եւ նրանց բեռը թեթեեւացնելուն ուղղված գործողություններ են: Չորրորդը` ՀՀ արտահանման նոր գործողությունների գործադրումն է: Այդ թվում՝ ապահովագրական համակարգի նոր վիճակով գործարկումը: Եվ հինգերորդ` ներքին առեւտրաշրջանառության կարգավորումը:

- Պարոն Մինասյան, Դուք անդրադարձաք գյուղացու բեռը թեթեւացնելու խնդրին: Ըստ Ձեզ, ի՞նչ մեխանիզմով են լուծվելու վարկային տույժ-տուգանքների ներման հարցը:

- Ես կարծում եմ՝ դա մանրամասնման կարիք ունի: Եթե խոսքը գնում է առեւտրային բանկերից տույժ-տուգանքների ներման մասին, ապա ոչ, դա բյուջեի հաշվին չի լինելու, ինչը որ, այո, արդարացիորեն հետաքրքրում է այսօր բոլորին: Ավելին, մենք այստեղ օրենսդրական որոշակի նախաձեռնություններով պետք է հանդես գանք` ոչ միայն գյուղատնտեսության, այլ, առհասարակ, բոլորի մասով: Որ եթե տույժ-տուգանքները ներվեն, ապա դրանք լրացուցիչ հարկային պարտավորություններ բանկերի եւ մյուս ֆինանսական հաստատությունների համար չեն առաջացնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА