ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԲԱՆԿ ԸՆՏՐԵԼ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

25.05.2018 21:30 ԹԵՄԱ
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԲԱՆԿ ԸՆՏՐԵԼ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

Դուք ունեք ազատ միջոցներ եւ որպես ֆինանսապես գրագետ մարդ` որոշել եք ճիշտ տնօրինել ձեր գումարը եւ ցանկանում ենք այն ներդնել հուսալի բանկում, որպեսզի գումարը ձեզ եկամուտ բերի: Այսօր հայկական բանկային համակարգը հանրապետության առավել կայացած ինստիտուտն է եւ ամենահաջողվածներից մեկը հետխորհրդային տարածքում: Կենտրոնական բանկը խստորեն վերահսկում է բանկերի գործունեությունը, ինչի շնորհիվ Հայաստանում գրեթե բացառվում է դրանց սնանկության հավանականությունը: Ավելին, երկրում գործող բոլոր բանկերը երաշխավորված ավանդների համակարգի մասնակիցներ են: Այդ պատճառով մեր ավանդատուներն առավելագույնս պաշտպանված են հնարավոր աղետներից: Միաժամանակ, դուք, թերեւս, ցանկանում եք իմանալ, թե կոնկրետ ինչին է հարկավոր ուշադրություն դարձնել հուսալի վարկային կազմակերպություն ընտրելիս, որը թափանցիկ եւ բարեխիղճ կերպով կտնօրինի նրան վստահված միջոցները: Միջազգային բանկային պրակտիկայում գոյություն ունեն ընտրության մի քանի չափանիշներ, որոնք են.

ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Բանկ ընտրելիս առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել հուսալիությանը: Բանկի հուսալիության առավել կարեւոր ցուցանիշներից դրա վարկային վարկանիշի առկայությունն է, որի բացակայությունն անուղղակիորեն վկայում է այն մասին, որ բանկը չի ցանկանում վարկանիշային գործակալություններին տրամադրել տեղեկատվություն, ինչը կապված է բացասական պահերի հետ: Բացի այդ, պոտենցիալ ավանդատուն պետք է նաեւ ուշադրություն դարձնի ցածր վարկանիշներին` հատկապես բացասական կանխատեսմամբ:

2. Ուշադրություն դարձրեք բանկի ֆինանսական ցուցանիշներին: Դրա հուսալիության սկզբունքներն են` լիկվիդայնության բարձր մակարդակը, որակյալ ակտիվները, կապիտալի բավարարության մեծ պահուստը: Կենտրոնական բանկի պահանջով, Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը պարտավոր են հրապարակել իրենց հաշվեկշռային եռամսյակային տվյալները: Պետք չէ ֆինանսային բնագավառում մեծ գիտելիքներ ունենալ` հասկանալու համար բանկի հուսալիությունն ըստ ներկայացրած ցուցանիշների: Օրինակ, նվազագույն նորմատիվներին մոտ կապիտալը, կորուստները, փոքր լիկվիդայնությունը պետք է, անշուշտ, կասկածի տեղիք տան: Չմոռանաք նաեւ համոզվել, որ բանկն ունի իր ֆինանսական հաշվետվության մասին հեղինակավոր աուդիտորական ընկերության եզրակացություն:

3. Ցանկանալով բանկում դեպոզիտային հաշիվ բացել` ավանդատուն, բնականաբար, միշտ նայում է տոկոսադրույքների մեծությանը: Սակայն, եթե բանկ ընտրելիս դուք հայտնաբերել եք, որ ավանդների առաջարկվող տոկոսադրույքները զգալիորեն գերազանցում են մրցակիցներինը, մի շտապեք ուրախանալ: Հնարավոր է, բանկը լիկվիդայնության հետ կապված որոշակի բարդություններ ունի եւ ցանկանում է այդ խնդիրը լուծել ավանդատուների միջոցների հաշվին: Հոռետեսությամբ վերաբերվեք զանազան գերշահավետ առաջարկություններին: Այդպիսի «նվերները» երբեմն կարող են վկայել վարկային կազմակերպության անկայուն ֆինանսական վիճակի մասին:

«Սա աշխարհի ժողովուրդների նկատմամբ չհայտարարված պատերազմ է». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

4. Պատրաստվելով ավանդ ներդնել բանկում` մի' մոռացեք ապահովագրվել: Հիշե'ք, որ ավանդների երաշխավորման համակարգն ունի սահմանաչափ: Երաշխավորված դրամային ավանդի առավելագույն չափը 10 մլն դրամն է, իսկ արտարժույթով` 5 մլն դրամը: Այդ պատճառով եթե ձեր խնայողությունները գերազանցում են, ապա կարելի է հաշիվ բացել նաեւ այլ բանկում: Հայաստանում բոլոր բանկերը ներառված են ավանդների երաշխավորման համակարգում: Սակայն եթե ձեզ մոտ առաջանան ինչ–որ խնդիրներ բանկի հետ փոխհարաբերություններում, եւ դուք չկարողանաք լուծել դրանք փոխադարձ համաձայնությամբ, ապա կարելի է դիմել ֆինանսական հաշտարարին: Նման վեճերի լուծումը ֆինանսական օմբուդսմենի պարտականությունն է:

5. Ընթերցեք հեղինակավոր եւ առաջատար ֆինանսատնտեսական հրատարակությունների կողմից հրապարակվող ֆինանսական նորությունները: Որպես կանոն, նրանց մոտ դուք կկարողանաք ծանոթանալ այս կամ այն վարկային կազմակերպության փաստացի իրավիճակի մասին օբյեկտիվ, մի քանի աղբյուրների ներկայացրած տեղեկատվությանը: Օգտվեք Ֆինինֆո տեղեկատվական կայքից (www.fininfo.am)` փնտրելու, գտնելու եւ համեմատելու ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ավանդատեսակները, ինչպես նաեւ այլ ֆինանսական ծառայությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА