ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հյուսիս-հարավի» չարաշահումների մասին լուրերը մի՞ֆ էին

25.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հյուսիս-հարավի» չարաշահումների մասին լուրերը մի՞ֆ էին

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հարցում չարաշահումների կոնկրետ փաստեր դեռ չկան: Այս մասին երեկ կառավարության նիստից հետո նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ապա հավելեց. «Ներհայաստանյան շինարարության ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր պարունակող ատրիբուտներ, որոնց ուղղությամբ կփորձենք օրենսդրական նախաձեռնությունների, ոլորտը կարգավորող նորմերի փոփոխությամբ լուծել խնդիրները: Առանձին կազմակերպությունների ձեւական մասնակցությանը վերաբերող փաստերին: Մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդիկ կարող են չնչին գումարներով 3 ամիս տեխնիկական հսկողություն իրականացնել: Մի կողմից բյուջեի համար դրական է եղել, որ մրցույթները ցածր գներով են շահել, բայց պետք է ամեն ինչ տրամաբանության շրջանակներում լինի»:

«Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության». Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

Ի դեպ, նորանշանակ նախարարը հերքեց նաեւ այն լուրերը, թե տենդերները մշտապես նույն մարդիկ են շահել. «Երկու օր առաջ բոլորի հետ հանդիպել ենք, քանի որ ճանապարհաշինության մեկնարկը տրված է արդեն: 25-30 կազմակերպություններ կան, ամեն մեկը իր հնարավորության, տեխնիկական հագեցվածության շրջանակներում է մասնակցում այդ ծրագրերին: Խստացնելու առումով որոշ բաներ արդեն արված են` կատարված աշխատանքի երաշխիքի եւ շուրջ 7 տարի սպասարկելու առումով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА