ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.05.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Մայիս 28 շնորհավոր, ընկեր ջան, գինի լից»,- այժմ պետք է անդրադառնանք թեեւ զարմանալի, բայց հաճելի իրադարձությանը: Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ ՀՀ եւ Երեւան քաղաքի դրոշները «մեկնել» են ՏԻԵԶԵՐՔ: Դրոշները տիեզերքում հայտնվել են ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձագետ Օլեգ Արտեմեւի շնորհիվ, ով 2018 թվականի մարտի 21-ից «Սոյուզ MC-08» տիեզերանավի անձնակազմի` NASA-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ ուղեւորվել է երկարատեւ գիտարշավի: Տիեզերական անձնակազմը Երկիր կվերադառնա 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին` Երեւանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ այդ դրոշները կհանձնվեն Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին:

ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ հոկտեմբերին Երեւանի «տիեզերական» դրոշը ընդունելու է հենց Տարոն Մարգարյանը, քանզի քաղաքապետության հավակնություններ դրսեւորած ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ իրեն պահել է զարմանալիորեն, երեւանցու ասած, բառադի ձեւով: Նա, վերցնելով ԱԺ պատգամավորի մանդատը, օրենքի ուժով զրկվել է Երեւանի ավագանու անդամի մանդատից, ինչի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանը սահմանված կարգով արձանագրություն է կազմել եւ ուղարկել ԿԸՀ նախագահին: Առանց ավագանու մանդատի, Սիմոնյանը որեւէ հրաշքով չի կարող հավակնել քաղաքապետի պաշտոնի, անգամ, եթե բոլ-բոլ օգտվի մարիխուաննայից, որի օրինականացման ջատագովն է: Բայց զարմանալին այն է, որ նա շտապել էր ԱԺ նախագահին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել, եւ եթե շտապ կարգով չհրաժարվի հրաժարումից, ապա պատգամավոր էլ չի մնա, իսկ եթե հրաժարվի, այսպես թե այնպես, ծաղրի առարկա կդառնա ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ լրագրողների կողմից:

Մեզ բավականին զարմացրեց ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ քարոզչական քաղաքականությունը: Այդ քաղաքական ուժի քարոզչական ռեսուրսները եւ ֆեյսբուքյան ֆեյքերը մի անասելի հիսթերիա են սարքել «Իրավունք» թերթի դեմ` օգտագործելով ամենաանշնորհք բառապաշարը: Եվ գիտե՞ք ինչից են այդքան խրտնել: Չզարմանաք, այն հանգամանքից, որ մենք մատնանշել են հարգարժան պարոն Ծառուկյանի օլիգարխ  եւ մոնոպոլիստ լինելը: Դե ինչ ասես, այդ զայրույթը մերժելու համար թույլ տվեք ասել, որ նա ժողովրդական օլիգարխ է եւ ժողովրդական մոնոպոլիստ: Հիմա բավարարվա՞ծ եք...

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ էլ, զարմանալի դաժանություն է դրսեւորել` թավշակրոնների կառավարության երեսով տալով իրենց այիբը, այն է, որ առանց ՀՀԿ-ի իրենք չեն կարողանալու յոլա գնալ. «ՀՀԿ գոյությունը խորհրդարանում, կարծում եմ, որ նոր կառավարության համար մեծագույն առավելություններից մեկն է, որովհետեւ ձեւավորված թիմը կարող է օգտվել ոչ միայն ՀՀԿ-ի քաղաքական, այլեւ բովանդակային ու ծրագրային աջակցությունից: Բովանդակային աջակցություն ասելով պետք է հասկանանք, որ աջակցության ձեւ է բազմակարծությունը, ազատ խոսքը, բանավեճերը, երկխոսությունը»: Դե ինչ, պարոն Աշոտյան, արդյո՞ք դա սադիզմ չէ, չէ՞ որ այդ մարդիկ առանց այն էլ շփոթության մեջ են, թե ինչ անեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА