ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի տեղադրման կանոնները

25.05.2018 13:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի տեղադրման կանոնները

Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը փոխել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա այսպես կոչված ռուսական ազդեցության սկանդալի ֆոնին:

Facebook-ը կփակի Huawei-ի մուտքը օգտատերերի անձնական տվյալներ

Ինչպես հայտնել են ընկերությունները, ամբողջ քաղաքական գովազդը սոցցանցերում կնշվի հատուկ նշանով, նաեւ կնշվի դրա հովանավորը: Facebook-ի օգտատերերը կկարողանան ավելի մանրամասն տեղեկատվություն տեսնել գովազդային ընկերության բյուջեի եւ հայտարարությունները դիտած մարդկանց վերաբերյալ՝ ներառյալ նրանց սեռը, տարիքը եւ գտնվելու վայրը: Բացի դրանից Facebook-ը հնարավորություն Է ընձեռել դիտելու քաղաքական գովազդի արխիվը, որն ԱՄՆ-ում գործարկվել Է վերջին յոթ տարա ընթացքում:

Twitter-ի քաղաքականության փոփոխությունները վերաբերել են նաեւ գովազդատուներին: Այժմ միկրոբլոգների ծառայության ամերիկյան սեգմենտում քաղաքական գովազդ զետեղել ցանկացողները պետք Է հաստատեն իրենց ինքնությունն ու հասցեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА