ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուրճի թեյն» ավելի օգտակար է, քան սուրճը․ հետազոտություն

25.05.2018 13:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Սուրճի թեյն» ավելի օգտակար է, քան սուրճը․ հետազոտություն

Սուրճի տերեւներից պատրաստված թեյը շատ ավելի օգտակար ըմպելիք է, քան սուրճն ու թեյը՝ նման եզրակացության են հանգել բրիտանացի հետազոտողները, հայտնում է Daily Mail-ը

Զոքանչը շատ էր նեղել

Սուրճի տերևներով թեյը հարուստ է այնպիսի բաղադրիչներով, որոնք նվազեցնում են դիաբետի ու սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը; Բացի դրանից՝ ըմպելիքն ունի հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններ ու գրեթե չի պարունակում կոֆեին։

«Հետազոտելով սուրճի 23 տեսակի ծառերի տերևները՝ դրանցից յոթում գիտնականները հայտնաբերել են մեծ քանակությամբ մանգիֆերին՝ նյութ, որը «սուրճի տերևներով թեյին» օժտում է բոլոր վերոնշյալ դրական հատկանիշներով։ Մագնիֆերինի բարձր պարունակություն է հայտնաբերվել նաև մանգոյում, մինչդեռ թեյի տերևներում ու սուրճի հատիկներում դրա մասնաբաժինը շատ փոքր է։

Մասնագետների  խոսքով՝ արտասովոր ըմպելիքն այնքան դառը չէ, որքան ավանդական թեյը, ու այնքան ուժեղ չէ, որքան սուրճը։ Այն հրաշալի թարմացնում է, ազատում հոգնածությունից ու քաղցածության զգացողությունից, կարգավորում ուղեղի աշխատանքը։

«Սուրճի թեյը» բավականին տարածված է Հարավային Սուդանում, Եթովպիայում ու Ինդոնեզիայում, սակայն այն այդպես էլ լայն տարածում չի ստացել Եվրոպայում, չնայած դեռ 19-րդ դարում ձեռնարկվել են այն Մեծ Բրիտանիա ներմուծելու փորձեր։ Գիտնականները համարում են, որ դրա պատճառը այդ թեյի սպեցիֆիկ համն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА