ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները

24.05.2018 18:24 ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչու Ալեն Սիմոնյանն այլևս չէր կարող լինել ավագանու անդամ. մեկնաբանում են մասնագետները

Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին: Նա այդ մասին տեղեկացրել էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. « Հարգելի՛ պարոն Մարգարյան, տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից, պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»:

Սփյուռքի նախարարության ծրագրերը կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր. նախարարի կասկածները հիմնավոր են

Առաջին հայացքից, թվում է, ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, սակայն իրավաբանների շրջանում այս դիմումն իրարամերժ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դեպքում էլ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները չեն վերականգնվում:

«Մեկ շաբաթ դարձել է պատգամավոր, հետո փոշմանել է, բայց արդեն ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են: Երբ նա ստացել է պատգամավորական մանդատը, դրանից 3 օրվա ընթացքում մեխանիկորեն դադարեցվում են ավագանու անդամի լիազորությունները: Եթե նա անգամ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից, ավագանու անդամի իր լիազորությունները չեն վերականգնվում»,- ասաց Վարդան Այվազյանը:

Փաստաբան Պայծառ Քոչարյանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր,  պարտավոր էր հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից.

«Ստեղծվել է իրավաբանորեն չհիմնավորված վիճակ, երբ անձը միևնույն ժամանակ ստացել է պատգամավորի մանդատ՝ հանդիսանալով ավագանու անդամ, այսինքն՝ անձը երկու ընտրովի պաշտոն է զբաղեցրել միաժամանակ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր էր ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը, այսինքն՝ հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից:

Մեկնաբանելով դիմումը՝ կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է քաղաքապետին, որ ինքն այս պահին պատգամավոր է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ այստեղ տարակարծություն կարող է լինել, քանի որ հստակ չէ, թե Ալեն Սիմոնյանի՝ քաղաքապետին ուղղած փաստաթուղթն օրենքով սամհանված դիմում է առ այն, որ նա պատգամավորի մանդատ է ստացել, թե պարզապես տեղեկանք, որ ինքը հրաժարվում է պատգամավորի մանդատից:

Քաղաքապետին ուղղած դիմումը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք նաև փաստաբան Երվանդ Վարոսյանին:  Հարցին՝ արդյո՞ք այդ դիմումով Ալեն Սիմոնյանը տեղյակ է պահում, որ ունի Երևանի ավագանու անդամի հետ անհամատեղելի պաշտոն, փաստաբանը պատասխանեց. «Ո՛չ, նա տեղյակ է պահում, որ հրաժարվում է անհամատեղելի պաշտոնից»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում քաղաքապետն իրավասու է Ալեն Սիմոնյանին զրկելու մանդատից, քանի որ վերջինս ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում իրեն այդ մասին գրավոր չի տեղեկացրել, փաստաբանն արձագանքեց. «Անկախ նրանից՝ ինչ է գրված օրենքում, եթե օրենքն է խոչընդոտում անձին այս երկու անհամատեղելի պաշտոններից հրաժարվել մեկ օրվա մեջ, դրա բացասական հետևանքները անձը չպետք է կրի»:

Մենք հակված չենք մարդկանց ձերբակալենք, նստացնենք. այլՙ պետբյուջեից գողացված գումարները վերադարձնել. Վանեցյան

Ազգային ժողովի պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ քաղաքապետին ուղղված փաստաթղթով Ալեն Սիմոնյանը չի տեղեկացնում, որ ունի ավագանու անդամի մանդատի հետ անհամատեղելի պաշտոն, այլ հայտնում է այդ պաշտոնից հրաժարվելու մասին:

«Դրանք տարբեր հարաբերություններ են: Ենթադրենք՝ նա աշխատանքի է անցել արդարադատության նախարարությունում, ապա պետք է քաղաքապետին տեղեկացնի, որ այլ աշխատանքի է ընդունվել: Իմ պատկերացմամբ՝ երբ նա ասում է, որ հրաժարական է տվել, դա լրիվ այլ բան է»,- ասաց նա ու հավելեց, որ հրաժարականի մասին դիմումն Ալեն Սիմոնյանը պետք է ընդամենն ԱԺ նախագահին գրեր և վերջ:

Ամփոփելով բոլոր չորս մասնագետների մեկնաբանությունները՝ կարելի է եզրակացնել, որ ճիշտ է, Ալեն Սիմոնյանը ցանկացել է հրաժարվել պատգամավորական մանդատից, բայց քանի որ վերցրել է այդ մանդատն ու պատշաճ ընթացակարգով այդ մասին չի տեղեկացրել քաղաքապետին, այսինքն՝ դիմումի մեջ չի գրել ավագանու անդամի հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու մասին, նրա լիազորությունները մեխանիկորեն դադարեցվել են:

shabat.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА