ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

24.05.2018 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կարպիս Փաշոյան սինդրոմը «Ժառանգությունում» (18+)

Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։ Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Եվս երեք կասկածյալ հրավիրվել է բաժին, սակայն չեն ներկայացել և քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին։

Բացի այդ, որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ. նրանցից՝ Գ.Ազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, Ս. Բաղդասարյանին եւ Վ. Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА