ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել. նա կկալանավորվի

24.05.2018 10:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Միհրան Պողոսյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել. նա կկալանավորվի

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա.Իսոյանին (ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական)՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ 

Ինչ պատիժ է սպասվում Մանվել Գրիգորյանին՝ երկու հոդվածով մեղադրանքները հաստատվելու դեպքում...

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ.։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА