ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չի կարելի բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյանի արձագանքը՝ Սեֆիլյանին

23.05.2018 17:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չի կարելի բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյանի արձագանքը՝ Սեֆիլյանին

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսել է և այդ գործընթացը կշարունակվի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչ է խոսել Մանվել Գրիգորյանը դատարանի դահլիճում (տեսանյութ)

«Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ժիրայր Սեֆիլյանի՝ իրեն ուղղված նամակին։

Նա հույս հայտնեց, թե բոլորը հասկանում են, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի կարողանան սիրո և համերաշխանության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА