ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳ  ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՏՎԵԼ

23.05.2018 22:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳ  ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՏՎԵԼ

Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանին խնդրել էինք մեկնաբանել. եթե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ դպրոցներում Վերջին զանգի համար աշակերտները չպետք է գումար հավաքեն եւ ծախսեր անեն, ինքն անձամբ գումար չի՞ ծախսել իր Վերջին զանգին: Եվ ահա երեկ մամուլի խոսնակը մեզ փոխանցեց, որ, այո, ԿԳ  նախարարը ավարտական դասարանում միջոցառման համար գումար ծախսել է: Ու հիմա հարց է առաջանում, եթե նախարարը ինքն է ավարտական միջոցառման համար գումարներ ծախսել է ու հիմա համարում է, որ անգամ նշված առիթով է դրամահավաքությունն ապօրինություն, նշանակում է, որ անձամբ է ժամանակին նման ապօրինության մեջ եղել. ի վերջո, ինչպես կաշառք վերցնելն է ապօրինություն, այնպես էլ՝ տալը: Իսկ իրականում փաստն այն է, որ Վերջին զանգի համար գումարներ հավաքվել են եւ կհավաքվեն (նկատի ունենք՝ չափի մեջ, ոչ տնօրեններին եւ դասղեկներին ոսկեղեն եւ ադամանդեղեն նվիրելու համար), եւ լավ է, որ նախարարը ժամանակին դրանից «չի թռել»: Այսինքն՝ սխալ է դա սովորական դրամահավաքությունների հետ համեմատել: Իսկ եթե նախարարն իրոք ցանկանում է այդ հանցավոր երեւույթի դեմ պայքարել, ապա կսպասենք գալիք սեպտեմբերին, երբ սկսում են ծնողների վրա «ամսական հարկեր» դնել:

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА