ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

23.05.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ի պաշտոնե որոշել է ազդել ՀՀԿ-ական ուսուցիչների վրա, որպեսզի լքեն Հանրապետական կուսակցությունը: Ավելին` նա, այսպես ասած, առցանց ձեռնարկ է ներկայացրել ուսուցիչներին, թե ինչպես վարվել: Այս եւ այլ հարցերի շուրջ, «Իրավունքը» զրուցեց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Կարպիս Փաշոյան սինդրոմը «Ժառանգությունում» (18+)

«ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿՈՉ ԿԱՆԵԻ ԶԲԱՂՎԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՎ»

–Պարոն Շարմազանով, որքանո՞վ է բխում ժողովրդավարությունից եւ ՀՀ Սահմանադրությունից այն, որ նորանշանակ ԿԳ նախարարը ՀՀԿ-ից դուրս գալու կոչեր է անում ուսուցիչներին:

– Կրթության եւ գիտության նախարարին կոչ կանեի զբաղվել իր գործով` կրթությամբ եւ գիտությամբ, եւ չխառնվել մարդկանց ազատ, սահմանադրական իրավունքին: Դպրոցի ուսուցիչ կլինի, հավաքարար, թե լրագրող, բացառապես այդ մարդն է որոշում` լինել կուսակցական, թե` անկուսակցական, լինել «Քաղաքացիական պայմանագրի», Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի, թե ՀՅԴ-ի անդամ: Կրթության եւ գիտության նախարարը եւ ցանկացած այլ նախարար պետք է հանդես գան ոչ թե կուսակցություն մտնելու կամ լքելու կոչով, այլ պետք է զբաղվեն իրենց գործով: Իսկ նրանք, ովքեր կուսակցությունից դուրս են գալու, թող դուրս գան, խնդիր չկա, այն կարծիքին չեմ, որ ՀՀԿ 150 հազար անդամներից ովքեր մտել են կուսակցություն, բոլորը նժդեհյան գաղափարախոսության ջերմեռանդ պաշտպաններ են: Կյանք է, ով գնում է` բարով գնա, ով մնում է` բարով մնա: Ինչեւէ, Արայիկ Հարությունյանին չեմ ճանաչում, բայց բավականին լավ բաներ եմ լսել, որ կիրթ, գրագետ տղա է, եւ ինձ այդքան չմտահոգեց այս հարցը, որքան անհանգստացրեց մեկ այլ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը:

– Նկատի ունեք այն, որ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը հետ է կանչել ու հայտարարել, որ նման վերնագրով հայեցակարգեր չպե՞տք է լինեն:

– Այո, եւ կարծում եմ` մի երկիր, որտեղ ամենագլխավոր խնդիրը ազգային պետություն կառուցելն է, ազգային հասարակություն կառուցելն է, որն ունի պատերազմի վտանգ ե՛ւ Թուրքիայից, ե՛ւ Ադրբեջանից, առնվազն քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից:

– Ի դեպ, Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ միշտ շատ վատ է վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ ո՛չ ծանոթ եմ, ո՛չ էլ կարդացել եմ` ինչ է ասել, որքանով տեղյակ եմ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը նրան արդեն պատասխանել է:

Բրյուսելում վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման պայմանավորվածություն չի եղել. Տիգրան Բալայան

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԿԱՆ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ ԵՎ ՈՉ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ»

– Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ առաջիկայում կոռուպցիոն շղթաների եւ նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումներ են սպասվում: Որքանո՞վ է սա մտահոգիչ ՀՀԿ-ականների համար:

– Երբեք` ո՛չ երեկ, ո՛չ այսօր եւ ո՛չ էլ վաղը չեմ արձագանքել ԱԱԾ ո՛չ նախկին, ո՛չ այսօրվա եւ ապագա տնօրենների հայտարարություններին, որովհետեւ ԱԱԾ-ն շատ լուրջ ծառայություն է, եւ եթե մի բան ասում է, գիտի` ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություններ չունեմ, որեւէ ապօրինությունների, կառուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել, որեւէ միջնորդավորված «կռիշաներ» չեմ եղել, որեւէ ներկրման եւ արտահանման մեջ չեմ եղել, եւ թեպետ բիզնեսը ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամվա ռեժիմով զբաղված եմ եղել քաղաքականությամբ ու, ցավոք սրտի, թե բարեբախտավաբար բիզնես էլ չունեմ: Իսկ թիմի մասով մեկ անգամ չէ, որ ասել եմ` ինձ համար չկան արտոնյալներ եւ ոչ արտոնյալներ, կան անօրինական քաղաքացիներ, ովքեր խախտում են օրենքները: Եվ անկախ նրանից, կլինեմ ես, եղբայրս, հորեղբորս տղան, թե իմ կուսակիցները կամ այսօրվա իշխանության ներկայացուցիչները, ինձ համար կապ չունի, օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար: Սրանք այն կոնցուպտուալ հարցերն են, որոնք իմ կարգավիճակի փոփոխությունից`  ընդդիմություն, թե իշխանություն լինելուց, չեն փոխվում:

«ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՉԵՄ, ՈՐ ԷՅՖՈՐԻԿ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԱԿ ԿԱՐԾԻՔ Է ՓՈԽՈՒՄ»

– Անդրադառնանք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որը նշել է, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ արդեն աշխատանքներ են տարվում, եւ նախագիծն առաջիկայում պատրաստ կլինի: Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն եւս իր մասնակցությունն ունենա այդ աշխատանքներին:

– Մենք ասել ենք, որ մեր դռները բաց են ցանկացած հարցի քննարկման համար, բացառապես հինգ հարցի. առաջինը, որը կվտանգի բանակաշինությունը, երկրորդը, որը կվտանգի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, երրորդը, որը կվտանգի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, չորրորդը, որը կվտանգի մեր ազգային արժեքային համակարգին եւ Հայոց եկեղեցուն, հինգերորդը, որը կվտանգի Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին: Այնպես որ, Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՀԿ-ն պատրաստ է ծավալել քննարկում: Եվ մենք կհանգենք մեր վերջնական որոշմանը` քննարկումների արդյունքում, բնականաբար, կլսենք առաջարկություններ, եւ կարծում եմ` նաեւ մենք առաջարկություններ կանենք: Կլինեն շատ լուրջ քննարկումներ ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ քաղաքացիական հասարակության հետ, նոր դրանից հետո` կգանք վերջնական որոշման: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս չենք ստացել որեւէ փաստաթուղթ, այսօր վաղ է խոսել մեր վերաբերմունքի մասին` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Հիմա ինչ էլ խոսենք, դրանք ենթադրական գնահատականներ են, որոնք, կարծում եմ, լուրջ չեն լինի առնվազն մեր կողմից, որովհետեւ չգիտենք` նրանք ինչ են առաջարկում:

Առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական

– Ունե՞ք այս հարցում սկզբունքային մոտեցումներ, որոնք ոչ մի պարագայում  չեք ընդունի:

– Մեր խմբակցությունը բաղկացած է 58 պատգամավորից, եւ ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ: Ես մնում եմ իմ կարծիքին, որ համամասնական եւ տարածքային ցուցակներ ունենալն ավելի ժողովրդավարական են, քան միայն համամասնական բաց ցուցակները: Ինչու, որովհետեւ համամասնական բաց ցուցակը գրում է կուսակցության գործադիր մարմինը կամ խորհուրդը, եւ երկու-երեք հոգով որոշում են` Շարմազանովը լինի 7, թե` 70 համարը: Իսկ տարածքային ցուցակները հնարավորություն են տալիս, որպեսզի առնվազն ընտրողների 50 տոկոսն իրենց ուղիղ մասնակցությունն ունենան յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի ձեւավորման վրա, եւ իրենք որոշեն` Շարմազանովին են ուզում տեսնել, թե Պողոսյանին կամ Պետրոսյանին: Իմ խորին համոզմամբ, այսպես ասած, ռեյտինգային համակարգը չի եղել խոչընդոտ, եւ ես այն մարդկանցից չեմ, որ էյֆորիկ, էմոցիոնալ ճնշումների տակ կարծիք է փոխում: Բայց սա իմ մոտեցումն է, չեմ ուզում հեռակա բանավեճի մեջ մտնել իմ գործընկերների հետ: Իմ կյանքի հերոսը Վազգեն Սարգսյանն էր, որն ասում էր` եթե ամբողջ աշխարհն էլ լինի հոմոսեքսուալիստների եւ աղանդավորների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող: Հիմա ես  այս հարցի եւ շատ այլ հարցերի շուրջ համաձայն եմ սպարապետի հետ: Մարդ պետք է ունենա իր համոզմունքը: Ամեն դեպքում, կքննարկենք, կտեսնենք, մենք ասել ենք Փաշինյանի կառավարությանը` ընդդիմություն ենք, բայց գոտկատեղից ներքեւ հարվածներ չենք տալու: Լինելու ենք կառուցողական, պետական ընդդիմություն, որը կգործի բացառապես ՀՀ ժողովրդի եւ հայ ազգի շահերից ելնելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА