ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱ ՈՐ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԹԱՐՍ ՆԱՅԻ

23.05.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲԱ ՈՐ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԹԱՐՍ ՆԱՅԻ

Հայտնի է, որ վերջերս Պաղեստինի Գազայի հատվածում ակնհայտ սրվեց իրավիճակը` իսրայելական կրակոցների պատճառով, որի հետեւանքով եղան տասնյակ զոհեր ու վիրավորներ: Թեեւ ողջ աշխարհից եղան խիստ դատապարտող հայտարարություններ, սակայն ՀՀ ԱԳՆ երկար-բարակ մտածելով, բավարարվեց միանգամայն անորոշ մեկ հայտարարությամբ:

Մոտ ապագայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. ԵԱՀԿ Մինսկի խումբ

Այսինքն՝ մեր նոր արտգործնախարարը չի՞ դատապարտում պաղեստինցիների այդ սպանդը, ինչպես նաեւ՝ միանո՞ւմ է ՌԴ-ի ԱԳՆ-ին եւ մի շարք այլ միջազգային  կառույցների դատապարտող կոչերին` Կիեւում «Ռիա Նովոստի» խմբագրության վրա հարձակման վերաբերյալ: Այս հարցերի պատասխանը դեռ մեկ շաբաթ առաջ գրավոր հարցմամբ էինք խնդրել ՀՀ ԱԳՆ-ից: Ընդ որում, հենց մեր գրավոր հարցումն ուղարկելու հաջորդ օրը ԱԳՆ տարածեց Պաղեստինում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ոչինչ չասող հիշատակված հայտարարություն: Մենք էլ հավելյալ անգամ դիմեցինք ԱԳՆ՝ խնդրելով կոնկրետ դիրքորոշում՝ դատապարտո՞ւմ են այդ սպանդը, թե՝ ոչ: Մեզ էլ խոստացան, որ սահմանված ժամկետում հարցի պատասխանը կստանանք: Անցել է արդեն մեկ շաբաթ, եւ երեկ, երբ ակնկալում էինք մեր հարցերի հստակ պատասխանը, կրկին դիմեցինք ԱԳՆ: Այս անգամ լրատվական վարչությունից մեզ պատասխանեցին, որ իրենք արդեն հանդես են եկել հայտարարությամբ եւ դրանից ավել ոչինչ ասել չեն կարող: Երբ պնդեցինք, որ մեզ հետաքրքրում է կոնկրետ պատասխան` դատապարտո՞ւմ են, թե՝ ոչ  նկատեցին.

- Խոսքը արտաքին քաղաքականության մասին է, կան նրբություններ, հասկացեք, խնդրում ենք:

- Հասկանալով հանդերձ, մեզ ընդամենը հետաքրքիր էր` դատապարտում եք, թե՝ ոչ:

- Ինչ ունեինք ասելու, արդեն ասել ենք հայտարարության մեջ:

- Այդ դեպքում ինչո՞ւ չէիք զգուշացրել, որ հայտարարությունն ընդունենք որպես պատասխան, եւ չհուսադրեիք, որ սահմանված ժամկետում կստանանք մեր հարցի պատասխանը:

- Մենք ընդամենը կարող ենք ներողություն խնդրել դրա համար: Իսկ Կիեւում կատարվածի վերաբերյալ կպատասխանենք առաջիկայում:

Պատասխանեցին կրկին ոչինչ չասող այս մտքով. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանը սատարում է խոսքի ազատությանը, ինչը ենթադրում է լրագրողների հանդեպ բռնության բացառում»:

Այսպիսով, այն տպավորությունն է, որ ՀՀ ԱԳՆ-ն չի ցանկանում հնչեցնել եւ ոչ մի թթու խոսք նրանց հասցեին, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հատուկ հովանավորության տակ, եթե անգամ տասնյակներով անմեղ մարդկանց են կոտորում կամ՝ լրատվական գործակալություններ ջարդուփշուր անում, այն էլ՝ մեր ռազմավարական ամենասերտ գործընկերոջ՝ ՌԴ-ի լրատվամիջոցների: Դե լավ, «հասկանանք արտաքին քաղաքականության նրբությունները». բա որ ԱՄՆ դեսպանը հանկարծ թարս նայի:

Հարկ եղած դեպքում Նախիջեւանում կօգտագործվի ՀԱՊԿ-ի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА