ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգ-բանակ» գաղափարը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»

23.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ազգ-բանակ» գաղափարը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»

Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամներից ոմանք ի պաշտոնե մեկնարկեցին իրենց աշխատանքային գործունեությունը` հանդես գալով, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ապազգային դիրքերից: Նախ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը հետ կանչեց` հայտարարելով, որ նման վերնագրով հայեցակարգեր չպետք է լինեն: Ապա անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ միշտ շատ վատ է վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Թե ինչպե՞ս են այս մոտեցմանը վերաբերվում կառավարության մաս կազմող ՀՅԴ-ականները, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

- Անկեղծ ասած, նոր մոտեցումներին դեռ ծանոթ չեմ, բայց «Ազգ-բանակ» գաղափարը, կարծում եմ, որ մեր ժողովրդի համար շատ կարեւոր է: Ուղղակի, ըստ իս, այդ ամենը չպետք է հասկանալ, որ ամբողջ ժողովուրդը պետք է լինի ռազմական գործընթացների մեջ: Գաղափարը հետեւյալն է` ժողովուրդն ինքը որեւէ ձեւով լինի բանակի կողքին, ինչը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ: Ի դեպ, ասեմ, որ այս գաղափարը նույնիսկ դեռ տարիներ առաջ Առաջին հանրապետության կերտողներից, մեր պատմության շատ հայտնի դեմքերից Նիկոլ Դումանն ուներ: Նա առաջ էր քաշում ոչ թե «Ազգ-բանակ», այլ «Բանակ-ժողովուրդ» գաղափարը, ինչը հենց նույն իմաստն ուներ, որ ժողովուրդը բանակի կողքին պետք է լինի` տարբեր դրսեւորումներով:

– Այս առումով փորձելո՞ւ եք համոզել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարին` հետ կանգնել իր մոտեցումից:

– Կարծում եմ` կարիք չկա համոզելու, բայց եթե առիթը լինի, ես իմ անձնական տեսակետը կհայտնեմ, քանի որ մենք արտաքին քաղաքականության մեջ դեռեւս ունենք բազմաթիվ խնդիրներ` Արցախի հարց ունենք, հայ-թուրքական հարաբերությունների հարց ունենք, որը լավատեսական իմաստով որեւէ փուլում չէ: Ուստի` այսօր «Ազգ-բանակ» գաղափարը պետք է կենսունակ լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր իշխանությունների որդեգրած մոտեցման եւ ՀՅԴ դիրքորոշման մասին Ռ. Առաքելյանի հարցազրույցը կարդացե՛ք հաջորդիվ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА