ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ում կրկին ելք են փնտրում

23.05.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք»-ում կրկին ելք են փնտրում

Չնայած նրան, որ «Ելքը» խորհրդարանում արդեն հանդես է գալիս իշխանական դիրքերից, բայց նախկին ընդդիմադիր խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր է: Եվ հենց սա է պատճառը, որ «Ելքում» հերթական ինտրիգն է հասունանում` «Լուսավոր Հայաստան» եւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների միջեւ: ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում` նոր մանդատ վերցրածները դեռ չեն մոռացել, որ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակիցները չէին հավատում Փաշինյանի քայլերին: Հետեւաբար, խմբակցության ղեկավարման ղեկը չեն վստահում նրանց: Իսկ ԼՀ-ականներն էլ խիստ տրամաբանական են համարում, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը պետք է վստահել փորձառու Էդմոն Մարուքյանին: ՔՊ-ականներն էլ առաջարկում են Լենա Նազարյանի թեկնածությունը, որը սակայն ավելի քիչ պատգամավորական ստաժ ունի, քան Մարուքյանը:

Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. politik.am

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА