ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անցումային կառավարությունն արտահերթ ցնցումների մեջ է

23.05.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անցումային կառավարությունն արտահերթ ցնցումների մեջ է

Անցումային կառավարությունն իսկական պատուհաս է դարձել գործադիրում տեղավորված «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի համար: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քաղաքական եռյակն ամենեւին էլ հակված չէ երկարատեւ համագործակցության, այլ պարզապես դիրքավորվել էին` մինչեւ տեղի կունենար արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա է հուշում նաեւ այն, որ իրենց կարեւոր կադրերին չգործուղեցին կառավարություն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար որեւէ իրավական հիմք այս պահին չկա: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս տարի պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այն կարող է լինել միայն այն դեպքում, եթե կառավարության ծրագիրը չընդունվի Ազգային ժողովի կողմից եւ, Սահմանադրության համաձայն, խորհրդարանը ցրվի: Բայց, արի ու տես, որ ՀՀԿ-ն ամենեւին էլ չի պատրաստվում լիովին սաբոտաժի ենթարկել նոր կառավարության ծրագիրը: Դե իսկ Ն. Փաշինյանն էլ իր հերթին ջանում է, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվի եւ բովանդակ ծրագիր ներկայացնի: Ըստ էության, ստացվում է, որ կառավարության ծրագրի չընդունվելն Ազգային ժողովի կողմից ձեռնտու է ոչ թե ՀՀԿ-ին, այլ նախարարական պորտֆելներ վերցրած ՀՅԴ-ին ու «Ծառուկյան» դաշինքին, ինչի համար դեռ չձեւավորված իշխանական կոալիցիայում գզվռտոց է սկսվել:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի պահաբաժիններում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անձ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА