КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 12. 12. 2019 : :
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՍՈՐՈՍԻՆ
– Խնդրում ենք, բաց թողնեք քաղբանտարկյալներին:
ԱԽՔ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Ըստ Պաշտպանության նախարարության, Արմեն Գրիգորյանը «Ազգ-բանակ» հայեցակարգի փոխարեն առաջարկում է «ազգ-դեզերտիր», իսկ այլընտրանքային ծառայության փոխարեն` «ազգ-գենդեր» նոր ռազմավարական ձեւաչափը:
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԾՐԱԳԻՐԸ ԺԽՏԵԼԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ինքը մեղավոր չի, ով Արթուրից հետո այդ աթոռին նստում ա` ախք ա դառնում…
ՆԱՅՈՒՄ ԵՄ ՇՈՒՐՋՍ` ԷԼԻ ՓՇԱԼԱՐ (ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՑՈՒՅՑԵՐԻ, ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՕՍԻՊՅԱՆԻՆ` «ՓՇԱԼԱՐԵՐԸ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԺԱՆԳՈՏԵԼՈՒ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Աշխատող փշալարը չի ժանգոտում…
ՈՐ ՀՈՆՔԻ ՏԵՂԸ ԱՉՔՆ ԷԼ ՉՀԱՆԻ («ՄԻ ՎՆԱՍԻՐ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ հաշվի առնելով նորանշանակ նախարարի ոչ ադեկվատ «չմո երկիր Հայաստան» հայտարարությունը եւ գարդասիլային պատմությունը, որոշեցին Տեր-Մինասյանին նշանակել խորհրդական, որպեսզի նախարարի հետ «Մի՛ վնասիր»-ի շրջանակներում աշխատանք տանի:
ԴԱԲՐՈ ՉԿԱ
Ըստ քաղտեխնոլոգների` ինչքան էլ «Սասնա ծռերի» աջակիցները փողոցներում իրեց «քեռի Թորոսի» տեղ դրած Արշակունյաց պողոտան փակեն, միեւնույնն է` մինչեւ կառավարությանը «քեռի Սորոսը» թույլ չտա, նրանց ազատ չեն արձակի:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՇՈՑ
– Սաքունցի տղա…